Menu

Ջրային ռեսուրսների հետազոտման նոր միտումները և մեթոդները՝ Համատեղ փորձառություն Լունդի համալսարանից

Միջոցառման մասին՝

Լունդի համալսարանի մեր կոլեգաները խոսեցին իրենց ներկայիս հետազոտական աշխատանքների, ջրային ռեսուրսների հետազոտման նորագույն մեթոդների և ջրային ռեսուրսների կառավարումը բարելավելու փորձառության մասին։

Բանախոսները և իրենց թեմաները՝

Քենեթ Մ․ Պերսոն, պրոֆեսոր, Լունդի համալսարանի Ջրային ռեսուրսների ճարտարագիտության բաժին
Թեմա. Ջրային ռեսուրսների ընթացիկ հետազոտություն Լունդի համալսարանում

Քրիստիան Ալստերբերգ, Լունդի համալսարանի Ջրային ռեսուրսների ճարտարագիտության բաժնի ավագ դասախոս
Թեմա՝ Ջրամբարում խմելու ջրի որակի և քանակի բարելավման համար տեղական համագործակցության կարևորությունը

Հոսեյն Հաշեմի, Լունդի համալսարանի Ջրային ռեսուրսների ճարտարագիտության և Մերձավոր Արևելքի առաջադեմ ուսումնասիրությունների կենտրոնի դոցենտ
Թեմա՝ Ինտերֆերոմետրիկ սինթետիկ բացվածքային ռադարի (InSAR) տեխնիկայի կիրառումը ստորերկրյա ջրերի մոնիտորինգի և գնահատման մեջ

Հայաստանում նման տեխնիկայի օգտագործման հնարավոր հեռանկարները քննարկելու և երկու երկրների միջև հետազոտական ​​համագործակցության ընդլայնման նպատակով տեղի ունեցավ բաց քննարկում։

Խոսնակների մասին՝ 

2010թ․ սկսած Քենեթ Մ․ Պերսոնը Լունդի համալսարանի ջրային ռեսուրսների ճարտարագիտության բաժնի պրոֆեսոր է։ 1994թ․ նա ավարտել է Լունդի համալսարանի «Սննդի Ճարտարագիտություն» բաժինը հետևյալ թեզով՝ «MF և UF մեմբրանների բնութագիրը» և  նախքան պրոֆեսոր աշխատելը, եղել է որպես տեխնիկական մենեջեր Մալմոյում (Շվեդիա)՝ ջրի մաքրման ընկերությունում, ինչպես նաև աշխատել է որպես տեխնիկական խորհրդատու Sweco Environment AB-ում։ 2010 թվականից նա նաև աշխատում է որպես հետազետազոտական ​​մենեջեր Հարավային Շվեդիայի Sydvatten ջրամատակարարման ընկերությունում։

Նա քիմիական ինժեներ է, վերապատրաստված և փաստաթղթավորված փորձով ջրի՝ մաքրման, կառավարման, վերաօգտագործման, աղազերծման և կոշտ թափոնների կառավարման, ինչպես նաև խմելու ջրի մաքրման կայանների և աղբավայրերի նախագծման և շահագործման ոլորտներում։ Նա տարբեր ջրամատակարարման համակարգերի համար ջրի մաքրման կայանների նախագծման, շահագործման և անսարքությունների վերացման ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ ունի և իր՝ ջրամատակարարման, աղազերծման, ջրի վերաօգտագործման և ջրի կառավարման այլ ասպեկտների տեխնիկական խորհրդատվական ծառայությունների և հետազոտական կապերի շնորհիվ մեծ փորձ ունի նաև Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում:

Որպես դասախոս, նա ղեկավարել է 15 դոկտորական աշխատանք և ներկայումս Լունդի համալսարանի 6 ասպիրանտների հիմնական ղեկավարն է:

Վերջին 20 տարիների ընթացքում նա եղել է որոշ դոկտորական հանձնաժողովների և դոկտորական քննությունների արտաքին քննիչների անդամ Ավստրալիայում, Բրազիլիայում, Դենմարկում, Ֆինլանդիայում, Հնդկաստանում, Ղազախստանում և Շվեդիայում, ինչպես նաև նա Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկ ընկերության և Ստոկհոլմի Ճարտարագիտական ​​գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ է: Նա ունի գրեթե 260 անգլերեն և շվեդերեն գրված հրատարակություններ, որոնք հիմնականում ջրային ռեսուրսների, դրանց կառավարման և ջրի մաքրման մասին են։

Քրիստիան Ալստերբերգն աշխատում է որպես հետազոտությունների ղեկավար Sydvatten AB ջրային ռեսուրսների ընկերությունում, ինչպես նաև հանդիսանում է ջրային ռեսուրսների ճարտարագիտության ավագ դասախոս Լունդի համալսարանում: Քրիստիանը ջրային էկոլոգ է և մասնագիտացած է լճերի ջրային ռեսուրսների կառավարման մեջ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջրի աղբյուր։  Նա համագործակցում է կազմակերպությունների և ձեռնարկատերերի հետ՝ կազմակերպելով ջրի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են խոնավ տարածքները և պրոֆեսիոնալ ձկնորսության կառավարման պլանները: Քրիստիանը նաև ներգրավված է մի քանի հետազոտական աշխատանքներում, որոնք ուղղված են խոնավ տարածքների օպտիմալացմանը, որն իրենից ներկայացնում է գորշացումը մեղմելու, ջրային հաշվեկշիռը և ջրհավաք ավազանների բյուջեները հաշվարկելու գործընթացներ, Շվեդիայում ջրի ընթացիկ կառավարման գնահատում, ինչպես նաև, լճերում շրջակա միջավայրի մոնիտորինգի թվայնացում:

Հոսեյն Հաշեմին Շվեդիայի Լունդի համալսարանի Ջրային ռեսուրսների ճարտարագիտության ամբիոնի և Մերձավոր Արևելքի առաջադեմ ուսումնասիրությունների կենտրոնի դոցենտ է: Նա ստացել է ասպիրանտի կոչում Ջրային ռեսուրսների ճարտարագիտության ոլորտում, որտեղ նա մասնագիտացել է ստորերկրյա ջրերի կառավարման, ջրային ռեսուրսների հավաքման տեխնիկայի և ստորերկրյա ջրերի արհեստական ​​լիցքավորման մեջ: Այս տեխնիկաները էական նշանակություն ունեն ջրամատակարարման հասանելիությունն ապահովելու և չոր շրջաններում ջրային ռեսուրսների կայուն օգտագործման հասնելու համար:

2015-ից մինչև 2017 թվականները նա նաև աշխատել է որպես ասպիրանտ ստորերկրյա ջրերի գնահատման և կառավարման կենտրոնում (GEM), Սթենֆորդի համալսարանի երկրաֆիզիկայի ամբիոնում (ԱՄՆ): Ստենֆորդում իր գործունեությունը կենտրոնացած էր ստորերկրյա ջրերի հիդրոլոգիայի բնագավառներում հեռահար զոնդավորման տեխնիկայի օգտագործման վրա: Այն ներառում է այնպիսի ասպեկտների ուսումնասիրություն, ինչպիսիք են տեղումները, ջերմաստիճանը, ստորերկրյա ջրերը և հողային շերտի նվազեցումը: Հոսեյնի հետազոտական ​​հետաքրքրությունները հիմնականում կենտրոնացած են հեռահար զոնդավորման, կլիմայի փոփոխության և մակերևութային և ստորերկրյա ջրերի կառավարման շուրջ: