Ռիսկերի և Կայունության Կառավարումը Բարդ Սոցիալական և Բնապահպանական Համակարգերում
Ամսաթիվ՝
Հոկտեմբերի 31, 2019թ․
Նկարագիր՝
Սեմինարի մասին
Դոկտոր Յակոբ Թաարուպ-Էսբենսենը ներկայացնում է իր հետազոտությունը՝ կենտրոնանալով բարդ համակարգերում անորոշության դեմ պայքարելիս ռիսկերի կառավարման ջանքերի վրա: Ռիսկի և անորոշության գնահատումը հիմնված է ոչ միայն ռացիոնալ, օբյեկտիվ չափանիշների և տվյալների վրա, այլ նաև իմացության, սոցիալական կառուցվածքի և մարդկանց կողմից՝ առաջացած իրադարձության իմաստավորման վրա: Հանքարդյունաբերությունը բարձր ռիսկային, մեծ ազդեցության ունեցող բարդ բիզնես է, որտեղ համայնքային ռիսկը օրինակ է այն բանի, թե ինչպես են բարդ արդյունաբերության ընկերությունները բախվում տեղեկատվության օրինականության, այլ ոչ թե օբյեկտիվ ռիսկերի: Չնայած զգալի ռիսկերին, համայնքները ընդունում և որոշ դեպքերում նույնիսկ պաշտպանում են հանքարդյունաբերական ընկերություններին։ Հարց է առաջանում, թե ինչու համայնքները, ունենալով մեկ այլ տեղեկատվություն, պատրաստ են ռիսկի դիմել։ Սեմինարը փորձում է ներկայացնել տվյալ հարցի հանարավոր պատասխանը։
Խոսնակի մասին
Դր․ Յակոբ Թաարուպ-Էսբենսենը Կոպենհագենի համալսարանական քոլեջի միջազգային ձեռնարկատիրության, ռիսկերի և ձեռնարկատիրության շարունակականության դասախոս է: Նա ունի խոշոր ավիացիոն ցանցերի և ցամաքային տարածքների շահագործման, ներառյալ բնապահպանական, սոցիալական և կառավարման համակարգերի մշակման և կիրառման տասը տարվա փորձ։
Վերջին տարիներին իր աշխատանքը կենտրոնացրել է Արկտիկայի վրա և ի թիվս այլ նախագծերի, աշխատել է Գրենլանդիայի և այլ Արկտիկական երկրներում արդյունահանող արդյունաբերության բիզնեսի զարգացման և ռիսկերի կառավարման վրա։ Նա ուսումնասիրել է տարբեր ազգերի և տեղական համայնքների միջև առկա հարաբերությունները, բիզնեսի շարունակականության մարտահրավերները, ինչպես նաև ուսումնասիրել է այն փորձը, որն այդ ընկերությունները կիրառում են ֆինանսական, քաղաքական և մշակութային ռիսկերը կառավարելիս: Միջազգային բիզնես կոնֆերանսներին, հանրային դասախոսություններին և ԶԼՄ-ներում ելույթներին ներկայանալուց զատ, նա ունի հրապարակված գործեր ռիսկերի և բիզնեսի մասին միջազգային ամսագրերում:
Խոսնակի մասին՝
Դր․ Յակոբ Թաարուպ-Էսբենսեն, Կոպենհագենի համալսարանական քոլեջ
Տեսակ՝
Սեմինար
Սոց․ցանցի հղում՝