Menu

 Սեմինար Հայաստանում Վայրի Բույսերի Կարգավորվող Տեսակների Կառավարման վերաբերյալ

Հայաստանում վայրի բույսերի կարգավորվող տեսակների կառավարումը

Ամսաթիվ՝

Սեպտեմբերի 16, 2020թ․

Նկարագիր՝

Սեմինարը «Հայաստանում վայրի բույսերի կարգավորվող տեսակների կառավարումը» ծրագրի մի մասն է կազմում։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարության ներդրումներին՝ վայրի բույսերի կարգավորվող տեսակների արդյունավետ կառավարման հարցում: Ծրագիրն առաջարկում է ոլորտում առկա օրենսդրության և գրականության վերանայում և խթանում է բազմակողմանի խորհրդատվությունների իրականացումը՝ քաղաքականություն մշակողների համար գործողությունների օրակարգ ստեղծելու համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից և իրականացվում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և Timeland հիմնադրամի հետ համատեղ։

Այս աշխատաժողովի նպատակն է հիմնական շահագրգիռ կողմերին, որոնք են պետական ​​մարմինները, քաղհասարակության ներկայացուցիչները (լայնածավալ և վայրի բերքահավաքի փորձ ունեցող համայնքների ներկայացուցիչները ներառյալ), բիզնեսները, հետազոտական ​​և ակադեմիական հաստատությունները և միջազգային կազմակերպությունները, առաջարկել գաղափարների փոխանակման հարթակ և փորձառություններ, որոնք կնպաստեն ոլորտում լայն և ընդգրկուն քաղաքականության մշակմանը։

Տեսակ`

Սեմինար