Menu

ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԶՐՈՒՅՑ՝ Ինչպե՞ս մեծացնել սկանդինավյան փորձի ազդեցությունը թափոնների կառավարման հարցում

Սկանդինավյան Զրույցի այս հանդիպմանը, որը կազմակերպվել է Caucasian Journal-ի և (ՀԱՀ) Յակոբեան Բնապահպանական Կենտրոնի կողմից, քննարկվել է, թե ինչպես կարելի է քաղաքացիական հասարակության գործընկերների ներգրավման գործում օգտվել սկանդինավյան գործընկերների փորձից և բարելավել հանրային քաղաքականության արդյունքները թափոնների ոլորտում: Ե՛վ Վրաստանը, և՛ Հայաստանը համագործակցել են սկանդինավյան երկրների հետ, այդ թվում՝ թափոնների կառավարման ոլորտի շրջանակներում։

Մենք հրավիրել ենք փորձագետների բոլոր 4 երկրներից, ինչպես նաև բնապահպանական ՀԿ-ների ղեկավարների, ովքեր թափոնների կառավարման ծրագրեր են իրականացրել: Տարածաշրջանի հիմնախնդիրների քննարկմանը հարևան Վրաստանի և Հայաստանի աղբահանության փորձագետների մասնակցությունը այդքան էլ ակտիվ չէր, մինչդեռ նորվեգացի և շվեդ փորձագետների մասնակցությամբ միջոցառումն ավելի ինֆորմատիվ դարձավ: Քննարկման հատուկ մասն էին կազմում նաև բնապահպանական ՀԿ-ների կողմից արված մեկնաբանությունները։

Քննարկման ձայնագրությունը հասանելի է հայերեն և վրացերեն ենթագրերով:

Մոդերատորներ

Պր․ Ալեն Ամիրխանյան (Հայաստան), Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան Բնապահպանական կենտրոնի տնօրեն

Դր․ Ալեքսանդր Կաֆկա (Վրաստան), Caucasian Journal-ի գլխավոր խմբագիր

Պանելի Մասնակիցներ

Նարինե Ավետյան (Հայաստան), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Հարություն Ալպետյան (Հայաստան), Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի թափոնների կառավարման փորձագետ

Մակա Ծերեթելի (Վրաստան), Վրաստանի Կանաչների շարժում

Դր․ Սիգրուն Յահրեն (Նորվեգիա), Օսլոյի քաղաքապետարանի Թափոնների կառավարման գործակալության ավագ գործադիր խորհրդատու

Նունե Հարությունյան (Հայաստան), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) տնօրեն

Դր․ Մարիամ Քիմերիձե (Վրաստան), GSNE Orchis / Keep Georgia Tidy

Դր․ Թոմաս Լինդքվիստ (Շվեդիա), Լունդի համալսարանի Արդյունաբերական Միջավայրի Տնտեսագիտության միջազգային ինստիտուտի ավագ դասախոս

Դր․ Հռիփսիմե Մկրտչյան (Հայաստան), ԷկոԱղբ (ԷկոԹափոն)

Տատյանա Ռեմնևա (Վրաստան), Parki ar minda

Գեգա Սալուկվաձե (Վրաստան), Լեռնային հանգստավայրերի ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ

Նիկոլոս Շուրգայա (Վրաստան), ՀԿ Սադագի գործադիր խորհրդի նախագահ

Նենսի Ա. Սթրենդ (Նորվեգիա), Avfall Norge ավագ խորհրդական