Menu

Քաղաքային կանաչ և կապույտ ենթակառուցվածքներում իրականացվող կառավարման նորարություն՝ Սննդամթերք-Ջուր-Էներգիա կապը բարելավելու համար

Միջոցառման մասին՝

Հանդիմանը քննարկվեցին Բելմոնտ ֆորումի «ՍՋԷ — Քաղաքներում սննդի, ջրի և էներգիայի կապը կառավարելու համար իրականացվող նորարարական նախաձեռնություններ» նախագծի արդյունքները։ Քաղաքաների Կանաչ և Կապույտ ենթակառուցվածքները (ԿԿԵ) կարող են բարելավել սննդի, ջրի և էներգիայի (ՍՋԷ) կապի թերությունները, որը ՍՋԷ կապի հիմքում ընկած հիմնական գաղափարն է: Այն տրանսդիսցիպլինար հետազոտական ​​ծրագիր է, որի շրջանակներում ուսումնասիրվել են Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի քաղաքները՝ ՍՋԷ կապի գնահատման նորարարական շրջանակ մշակելու համար, որը կօգտագործի նաև քաղաքային Կանաչ և Կապույտ Ենթակառուցվածքները։

Խոսնակի մասին՝ 

Խոսե Ա. Պուպիմ դե Օլիվեյրան բրազիլական FGV (Fundação Getulio Vargas) վերլուծական կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ է և ՍՋԷ Կապի կոնսորցիումի ղեկավարը: Նա ունի քաղաքաշինության, կառավարման և գլոբալ բնապահպանական փոփոխությունների ուսուցման և հետազոտությունների մեծ փորձ: Իր հետազոտական և քաղաքական հետաքրքրությունները ընդրգկում են հաստատությունների կառուցման և տարբեր մակարդակներում կանոնակարգերի իրականացման քաղաքական տնտեսագիտությունը, որն ուսումնասիրում է, թե ինչպես են գլոբալ բնապահպանական փոփոխությունները և տեղական հաստատությունները համագործակցում քաղաքային կառավարումը և գործունեությունը ղեկավարելու համար: Նա ունի աշխատանքային փորձ բոլոր մայրցամաքների 20 երկրներում: Նա եղել է որոշ կազմակերպությունների դասախոս, խորհրդատու և հետազոտող այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են Միավորված Ազգերի կազմակերպության տարբեր գործակալությունները, ՏՀԶԿ-ն, Համաշխարհային բանկը, համազգային և ազգային կառավարությունները, տարբեր հասարակական կազմակերպությունները և փոքր ու մեծ ընկերությունները: Նա աշխարհի ամենանշանավոր գիտաշխատողներից է։

ԿԱՊ՝ Էլ․ հասցե՝  [email protected] և [email protected]

Սահիկաշարը կարող եք տեսնել այստեղ։