Menu

Քաղաքացիական Հասարակությունը, Զարգացումը և Բնապահպանական Գործողությունները Հայաստանում

Ամսաթիվ՝ Նոյեմբերի 21, 2013թ․
Միջոցառման տեսակ՝ Հանրային քննարկում
Խոսնակներ՝ Ալեն Ամիրխանյան, Արմինե Իշխանյան, Լևոն Աբրահամյան, Հրանուշ Խառատյան, Ջեննի Պարտուրյան
Վայր՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարան

Դր․ Իշխանյանը իր հրապարակած ակադեմիական զեկույցում քննարկեց 2011-ից 2013 թվականներին Հայաստանում բնապահպանական ակտիվության աճի վերաբերյալ կատարված ծավալուն հետազոտությունների արդյունքները: Զեկույցը մասնավորապես կենտրոնացած է երկրում հանքարդյունաբերության դեմ քաղհասարակության կողմից իրականացվող ակցիաների վրա: Հայաստանում վերջին նման գործողությունների ուսումնասիրության միջոցով (2007 թվականից մինչ օրս), Իշխանյանը կարևորեց ձեռքբերումները, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության առջև ծառացած մարտահրավերներն ու խոչընդոտները: Սույն զեկույցի նպատակն էր հասկանալ Հայաստանում և Սփյուռքում առկա հակասությունները հանքարդյունաբերության, ինչպես նաև Հայաստանի ավելի լայն սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացումների վերաբերյալ: Իր ուսումնասիրությունների մասին զեկույցին հաջորդեցին հայ նշանավոր գիտնականների և գիտաշխատողների ելույթներն ու քննարկումները՝

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Ժամանակակից մարդաբանական հետազոտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Աբրահամյան,

Հրանուշ Խառատյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար մասնագետ,

Դր․ Եվգենյա Պատուրյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թուրփանջյան Քաղաքականության վերլուծության կենտրոնի տնօրենի տեղակալ։

Քննարկումը վարում էր ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:

Բացման խոսքեր

Հիմնական քննարկում՝ Դր․ Արմինե Իշխանյան

Քննարկում՝ Դր․ Լևոն Աբրահամյան

Քննարկում՝ Դր․ Հրանուշ Խառատյան

Քննարկում՝ Դր․ Եվգենիա Պատուրյան