Քաղհասարակության Զրույցը Հանքարդյունաբերության Քաղաքականության Շուրջ
Նկարագիր՝
Հաջորդող տարիներին՝ 2021-22 թվականներին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կմշակի երկար սպասված հանքարդյունաբերության քաղաքականությունը և ռազմավարությունը՝ անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումները ներառյալ։ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին առաջիկա քննարկումներին նախապատրաստելու համար, ապրիլի 16-17-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու Հանքարդյունաբերության կենտրոնը կազմակերպեց երկօրյա քաղաքական ինտենսիվ քննարկումներ ավելի քան 30 քաղաքացիական հասարակության անդամների և կառավարության ներկայացուցիչների հետ։ Քաղհասարակության առաջարկները պաշտոնապես կներկայացվեն հանքարդյունաբերության քաղաքականությունը մշակող պետական մարմիններին։
Երկօրյա քննարկումներն իրականացվել են որպես «Զրույց հանքարդյունաբերության քաղաքականության շուրջ, տեղեկատվական աղբյուր և երիտասարդների ներգրավում» ծրագրի մաս, որը ֆինանսավորվում է Transparency International-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։
«Մենք սա համարում ենք երկարաժամկետ գործընթացի սկիզբ, որը կառուցողականորեն կարող է քաղհասարակությանը ներգրավել հանքարդյունաբերության ոլորտում»,- ասում է Ալեն Ամիրխանյանը, ՀԱՀ Պատասխանատու Հանքարդյունաբերության կենտրոնի տնօրենը։
«Հուսով ենք, որ հնարավորություն կունենանք շարունակել նման զրույցները այլ հիմնական թեմաների շուրջ, որոնք չի ստացվել լուսաբանել»։ Ամիրխանյանը նշեց, որ այդ թեմաները ներառում են հանքարդյունաբերությունից ստացվող պետական եկամուտների կառավարումը, հանքարդյունաբերությամբ զբաղվելու թույլտվության դիմումի և ընդունելության գործընթացը, ոլորտի տեխնոլոգիական զարգացումը և այլն։
Նախնական խորհդատվության արդյունքում, այս երկօրյա զրույցի համար սահմանվեցին չորս հիմնական ոլորտներ։ Դրանք են Հայաստանի հանքարդյունաբերության աշխատանքային պայմանները և անվտանգությունը, հանքարդյունաբերական համայնքներում աղետների կանխումը, ոլորտի բացասական ժառանգությունը (նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջաններում), և բնապահպանական և հանրային-առողջապահական պատասխանատվությունը։
Մանրամասն և ինֆորմատիվ քննարկումներ կազմակերպելու համար, Կենտրոնը յուրաքանչյուր թեմայի շուրջ կազմել է զեկույցներ։ «Մենք աշխատեցինք փորձագետների հետ, ովքեր կարող էին վերանայել տվյալ թեմաների հետազոտություններն ու ծրագրերը և կազմել զեկույցներ, նշելով ոլորտում թեմայի բացերը, ինչպես նաև քննարկման համար նախնական առաջարկներ ներկայացնել»,- նշեց ծրագրի ղեկավար, Ալեքսանդր Առաքելյանը։
Հանդիպումների կառուցվածքը հետևյալն էր՝ զեկույցներում ընդգրկված վերլուծության արդյունքների ներկայացում, հրավիրված փորձագետների կողմից փաստերի և իրավիճակի պարզաբանում, քաղհասարակության ներկայացուցիչների միջև քննարկում, և քննարկումների ավարտին կառավարությանը ներկայացվող առաջարկությունների ցանկի կազմում։
Քաղհասարակության քննարկման անհատական զեկույցները և արդյունքները հասանելի են Հայերեն և Անգլերեն լեզուներով։
ՀԱՀ Նորությունների Լուսաբանում՝
https://newsroom.aua.am/2021/04/27/aua-center-for-responsible-mining-leads-civil-society-dialog/
