Օզոնային շերտի պահպանումը
Ամսաթիվ
Սեպտեմբերի 16, 2021
Նկարագիր
Եվրոպական Երիտասարդական Խորհրդարանը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը սեպտեմբերի 16-ին, ժամը 17:30-ին կիրականացնեն երիտասարդական համատեղ միջոցառում։ Միջոցառումը համախմբելու է ավելի քան 100 երիտասարդների, ովքեր մասնակցելու են «Օզոնային շերտի պահպանումը» թեմայով քննարկմանը:
Միջոցառման հիմնական թեմաներն են՝
– Օզոնային շերտի պահպանումը,
– Մոնրեալի արձանագրությունը, որտեղից ենք սկսել և ուր ենք գնում,
– Խնդրի կարևորությունը երիտասարդների շրջանում և լուծման մեխանիզմների քննարկում։
Քննարկման բանախոսներն էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները, Օզոնային շերտի պահպանության ծրագրի ներկայացուցիչները, երիտասարդ գիտնականները և բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկումը տեղի է ունեցել հայերեն, Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ Ալեք և Մարի Մանուկեան սրահում: Սրահը գտնվում է Փարամազ Ավետիսյան շենքում՝ 106E սենյակում։
Տեսակ
Պանելային քննարկում
Սոց․ցանցի հղում