10 Փաստ, որը Դուք Հավանաբար Չգիտեիք Քարաքոսերի և Սնկերի մասին
Նկարագրություն՝
Քարաքոսերը և սնկերը, լինելով որպես շրջակա միջավայրի աղտոտման կենսացուցիչներ, երկրաբանական գնահատման միջոցներ, սննդի աղբյուր և օծանելիքի պատրաստման բաղադրիչներ, կարևոր դեր են խաղում մեր կյանքում: Քննարկմանը կներկայացվի հիմնական տեղեկատվություն, որը կներառի նաև հետաքրքիր փաստեր այս օրգանիզմների մասին: Կքննարկվեն քարաքոսների և սնկերի սիմբիոտիկ կառուցվածքը և իրենց դերն ու գործառույթը բնական էկոհամակարգերում: Քննարկումը կանդրադառնա նաև քարաքոսերի և սնկերի բազմազանությանը, դասակարգմանը և Հայաստանում կատարված ուսումնասիրություններին:
Խոսնակի Մասին՝
Դր․ Արսեն Գասպարյանը ասպիրանտի կոչում է ստացել Քարաքոսաբանության ոլորտում՝ Ֆրեյի համալսարանում (Բեռլին)։ Նա, 2011 թվականից սկսել է ուսումնասիրել Հայաստանի քարաքոսերի բազմազանությունը: Նրա հետազոտության արդյունքում հայտնաբերվել և նկարագրվել են գիտության համար քարաքոսների 4 նոր տեսակներ: Ավելին, նրա ուսումնասիրությունները Հայաստանում հայտնաբերել են քարաքոսերի ավելի քան 200 նոր տեսակ։ Վերջերս ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում հիմնադրել է «Քարաքոսերի հետազոտման և պահպանման խումբ»: Արսենը նաև բնապահպանության և հատուկ պահպանվող տարածքների մասնագետ է։ 2016-2021 թվականներին աշխատել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում՝ որպես բնապահպան։
Խոսնակի մասին՝
Դր․ Արսեն Գասպարյան
Տեսակ՝
Հանրային զրույց
Սոց․ցանցի հղում՝
