Menu

Հանքարդյունաբերական Համայնքների Բնապահպանության Անկախ Մշտադիտարկման վերաբերյան Համաժողով

ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի հանքարդյունաբերական համայնքների բնապահպանության անկախ մշտադրտարկման ծրագրի ներկայացում և քննարկում

ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի անկախ բնապահպանական մշտադիտարկում նախագիծը կանցկացվի Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուգեան դահլիճում: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղհասարակության կազմակերպությունների, հանքարդյունաբերական ընկերությունների, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, միջազգային դոնոր կազմակերպություններ և զարգացման գործընկերներ։ 2015թ.-ին մեկնարկած ծրագրի շնորհիվ Հայաստանի 10 հանքարդյունաբերական համայնքների դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվել են հողի և խմելու ջրի փորձարկումներ, որի շրջանակներում փորձարկվել է 25 մանկապարտեզ և 27 դպրոց։ Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ONE Armenia-ի «Պաշտպանենք Հայաստանը Թունավոր Աղտոտվածությունից» քրաուդֆանդինգային արշավի, Եվրոպայում անվտանգության և  համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից սարքավորումների նվիրատվության և Երևանում Բրիտանական դեսպանատան և այլ մասնավոր նվիրատուների ֆինանսական աջակցության շնորհիվ: ԱՄՆ դեսպանատունը նույնպես վճռորոշ դեր է խաղացել քրաուդֆանդինգային արշավի մեկնարկի և նվիրատուների մոբիլիզացման գործում: Վերջնարդյունքը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://crm.aua.am/independentmonitoring/։

Օրակարգ

Արմեն Տեր-Կյուրեղյան, ՀԱՀ նախագահ

Սիմոն Պապյան, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Ալեն Ամիրխանյան, տնօրեն, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն

Անահիտ Գալստյան, հայաստանյան գրասենյակի տնօրեն, Ուան Արմենիա

«ՀՀ 10 համայնքների մանկապարտեզների և դպրոցների հողի և ջրի հետազոտման արդյունքները» + հարց ու պատասխան,   Լիանա Մարգարյան, Շրջակա միջավայրի թունաբան/Ավագ հետազոտող, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն

«Երեխաների արյան մեջ կապարի քանակը Հայաստանի որոշ հանքարդյունաբերական համայնքներում» + հարց ու պատասխան, Ծովինար Մելքոմ Մելքոմյան, գիտաշխատող, ՀԱՀ Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոն

Հետագա քայլերի քննարկում