«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի մեկնարկային միջոցառում
Միջոցառման մասին
Հոկտեմբերի 28-ին կայացած միջոցառումը մեկնարկեց «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը, որի իրականացնողն է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը։
Միջոցառման երկլեզու ներկայացման սլայդերը հասանելի են հետևյալ հղումով։
Միջոցառման օրակարգը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով։
Ծրագրի մասին
Ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանում թափոնների կառավարման ոլորտը հետևյալ երեք բաղադրիչների միջոցով`
1. աջակցություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը երկրում ներդնել Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջ
2. աջակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Սևան քաղաքում և այլ համայնքներում ներդնել սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգ
3. ոլորտի կարողությունների զարգացում՝ իրականացնելու Բաղադրիչ 1-ը և Բաղադրիչ 2-ը, ինչպես նաև տարածելու ստացված արդյունքները:
Ծրագրի մասին ավելին կարող եք տեղեկանալ ծրագրի կայքեջից։