Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետը, տնտեսագիտության մագիստրոսական ծրագիրը և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպել են «Կլիմայի փոփոխության տնտեսագիտությունը» թեմայով սեմինարը: Սեմինարը վարեց Կոլորադոյի պետական համալսարանի դասախոս՝ Դր. Թերենս Այվերսոնը:

Բանախոսի մասին

Նրա ընթացիկ հետազոտությունները ներառում են հաշվարկային մեթոդների մշակում՝ ժամանակի ոչ կայուն նախապատվությունը կլիմայի ընդհանուր հավասարակշռության տնտեսության մոդելներում ներառելու համար, քաղաքաշինության վերլուծականորեն հեշտ կառավարվող մոդելի մշակում` ներդրման հեռանկարային որոշումներով ափամերձ քաղաքի համար, Դեթրոյթում հանրային առողջության վրա հրդեհների ազդեցության վերաբերյալ էկոնոմետիկ հետազոտույթուն: