Թափոնները որպես արժեք՝ դեպի շրջանաձևություն
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը Հայաստանի շրջանաձևային տնտեսության առաջատար խթանողներից է և ակադեմիական առաջատար հաստատություն է, որը զբաղվում է կոշտ թափոնների հետազոտությամբ, կրթության և քաղաքականության մշակմամբ:
Կենտրոնի մասնագետներն աշխատում են Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետների հետ՝ ազգային նոր քաղաքականություն և ռազմավարություն, աղբավայրերի և տեղական թափոնների կառավարման ուղեցույցեր, շուկայական համակարգի զարգացում, աղբավայրերի քարտեզագրման գործիքներ և հարթակներ մշակելու, և, մասնավորապես, քաղաքականության երկխոսությունը ոլորտում դյուրացնելու համար:
Կենտրոնը համագործակցում է ազգային, մարզային և տեղական իշխանությունների, ինչպես նաև բիզնեսների և բիզնես ասոցիացիաների հետ՝ խթանելու թափոնների կայուն կառավարումը, ներառյալ ինտենսիվ աշխատանքը Հայաստանում արտադրողի ընդլայնված/ընդգրկուն պատասխանատվության ընդունման ուղղությամբ:














