ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՄԱԶԾ-ԳԷՀ աջակցությամբ մշակել է բնապահպանական կրթության վերապատրաստման էլեկտրոնային դասընթաց և դրա մատուցման առցանց համակարգ։ Դասընթացը բաղկացած է բնապահպանական թեմաների լայն շրջանակ ներկայացնող 11 մոդուլից, որոնք նույպես մշակվել են ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ ՄԱԶԾ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» (RFP 049/17) ծրագրի շրջանակներում։

Փաթեթներն ունեն առավելագույնը մինչև 24 ժամ տևողություն և ներառում են հետևյալ թեմաները՝

– Գլոբալ բնապահպանական մարտահրավերները և հնարավորությունների ուղիները
-Հայաստանի բնապահպանական մարտահրավերներ և հնարավորությունների ուղիները
-Բնապահպանական կառավարում
-Կայուն գյուղատնտեսություն
-Կայուն քաղաքներ
-Կենսաբազմազանություն և կայուն անտառներ
-Էներգաարդյունավետություն
-Վերականգնվող էներգետիկա
-Պատասխանատու սպառում
-Պատասխանատու արտադրություն
-Շրջանաձև տնտեսություն՝ թափոնների վերացում