Ծրագրի մասին

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ), Եվրոպական բիզնես ասոցիացիա Հայաստանը (EBA) և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը համատեղ ջանքերով նախաձեռնել են Հայաստանի գործարար համայնքի ներգրավումը երկրում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգերի մշակման գործում:

Դարձե՛ք առաջնորդ և Ձեր ձայնը լսելի դարձրեք սպասվող փոփոխություններում

Սույն նախաձեռնությամբ Հայաստանի գործարար համայնքին խրախուսում ենք համախմբվել և համատեղ ջանքերով ստեղծել ապրանքների հետ-սպառման փուլում առաջացած թափոնների կառավարման թափանցիկ, արդյունավետ և կայուն համակարգ: Նախաձեռնությունը կօգնի բավարարել մինչև 2023 թվականը Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ ներդրելու Հայաստանի պարտավորությունը, որը 2017թ.-ին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մի մասն է:

Եթե բնապահպանական վճարները նպատակ ունեն մեղմացնելու շրջակա միջավայրին հասցված վնասները, ապա Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգերն ապահովում են արտադրողների կամ ներմուծողների կողմից շուկա բերված կոնկերտ ապրանքների հետ-սպառման փուլում առաջացած թափոնների (անվադողեր, մարտկոցներ, փաթեթավորում և այլն) կառավարումը:

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգերը տարբեր երկրներում տարբեր են։ Հայաստանը դեռ պետք է մշակի և որդեգրի երկրի բնապահպանական և տնտեսական շահերին համապատասխան լավագույն մոդելը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ռազմավարության մշակման նախնական փուլում բիզնեսների ընդգրկվելը նպաստում է երկրի կողմից ավելի լավ մոդելի ստեղծմանը: ՀՀ կառավարությունը պարտավոր է իրականացնել անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ, իսկ մասնավոր հատվածի դերը գործընթացին աջակցելն է հետևյալ ձևերով.

Կարևոր է, որ մասնավոր հատվածն ակտիվ մասնակցություն ունենա ապրանքների հետ-սպառման փուլում առաջացած թափոնների առանձնացման, կրկնօգտագործման և վերամշակման լավագույն համակարգի ստեղծմանը:

Հայաստանում հետ-սպառման ապրանքներից առաջացած կենցաղային թափոնների կառավարումը դեռևս զարգացման փուլում է: Գործարար համայնքը պետք է տվյալներ և փաստեր տրամադրի՝ ամենաարդյունավետ եղանակով փաթեթավորման թափոնների առանձին հավաքն և վերականգնումն ավելացնելու համար լավագույն սցենարի ներդրման համար: Սա կօգնի ստեղծել բոլոր շահագրգիռ կողմերի համար շահեկան սցենար, որը կնպաստի համապատասխանության թիրախներին հասնելուն և միևնույն ժամանակ կմեղմացնի բիզներսների պոտենցիալ հարկային պարտավորությունները:

Կարևոր արդյունքներ

Միացե՛ք նախաձեռնությանը, կամ հաստատե՛ս մեզ հետ:

Կոնտակտներ

Հարություն Ալպետյան, Ծրագրի գլխավոր հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
alpetyan[at]aua.am, ace[at]aua.am
Հեռ.՝ +374 60 612 693

Տաթև Հարոյան, Ծրագրի օգնական
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
tharoyan[at]aua.am, ace[at]aua.am
Հեռ.՝ +374 60 612 520