ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ծրագրի մասին

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ծրագիրը ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնն իրականացրել է  հայ-շվեդական ԿԶՆ-ների փորձագետների փոխանակման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը: Շվեդիայի կողմից ծրագրի գործընկեր էր «LIFE» հիմնադրամը, իսկ «Miljö & Avfallsbyrån AB»-ը տրամադրել է փորձագիտական աջակցություն:

Ծրագրը միտված էր Հայաստանի և Եվրոպական միության փորձագետների միջոցով Հայաստանի կառավարությանը տրամադրել անկախ խորհրդատվություն կոշտ թափոնների կառավարման վերաբերյալ՝ շրջանաձև տնտեսության սկզբունքներով ազգային քաղաքականության, ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման հարցում:

Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը նպատակ ունի ԵՄ – Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ձգտել հասնելու ԵՄ ստանդարտների, ինչպես նաև նպաստել 2030 օրակարգի շրջանակներում կայուն զարգացման նպատակներին Հայաստանի (ԿԶՆ) հանձնառությունների կատարմանը:

Վերջնական արդյունքներ

Ծրագրի զեկույց հայերեն (PDF)
Ծրագրի զեկույցը անգլերեն (PDF)

Իրականացնող գործընկերներ

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն (Հայաստան)
LIFE Foundation (Շվեդիա)
Miljö & Avfallsbyrå (Շվեդիա)

Հիմնական շահառու

ՀՀ Կառարարություն

Նախագծի տևողություն

Նոյեմբեր 2018 – Սեպտեմբեր 2019

Նախագծի գործողություններ

  • Մեկնարկային աշխատաժողով, 2018թ., դեկտեմբեր 5,6,7 (տեսնել ավելին)
  • Դաշտային այցեր շվեդ փորձագետների հետ
  • Հանդիպումներ թափոնների կառավարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ
  • Ծրագրի նախնական զեկույցի քննարկում շահակիրների հետ,  2019թ., դեկտեմբեր 5
  • Ծրագրի փակման միջոցառում և առցանց շնորհանդես (դիտել տեսանյութը)

Նախագծի թիմ

Ալեն Ամիրխանյան, Տնօրեն, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էվա Միրին, Միլավ, Շվեդիա
Հարություն Ալպետյան,Ազգային փորձագետ, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Լուսինե Նալբանդյան, Ազգային փորձագետ, ORWACO, Հայաստան
Օլիմպիա Գեղամյան, Ազգային փորձագետ, ԵՊՀ, Հայաստան
Սանդրա Լինդբլոմ, Փորձագետ, Միլավ, Շվեդիա
Տաթևիկ Վարդանյան, Գրանտային ծրագրերի ղեկավար, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Թերեզ Րոզենբլադ, Նախագծերի ղեկավար, ԼԱՅՖ Հիմնադրամ, Շվեդիա

ԹԿՀ-ն նորություններում

[AUA Newsroom] Շվեդ-հայկական համագործակցությունը մեկնարկում է ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ծրագիրը (ENG)
[Armenia TV] Շվեդ մասնագետները ներկայացնում են աղբի վերամշակման փորձը
[Public TV] Եռօրյա քննարկում Ամերիկյան համալսարանում
[hhpress.am] Թափոնների կառավարումը՝ առաջնահերթություն

Կապ

Հարություն Ալպետյան, Գլխավոր հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
alpetyan[at]aua.am
ace[at]aua.am
Հեռ.՝ +374 60 612 693