
Ծրագրի մասին
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը` ՀՀ կառավարության հետ համատեղ, մեկնարկել է «Հայաստանում անցումային աղբավայրերի ուղեցույց» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ՀԱՀ-ի «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) կողմից:
Ծրագիրը հետամուտ կլինի հետևյալ նպատակների իրականացմանը՝
-
- Ներկայում շահագործվող աղբավայրերի կառավարման բարելավում:
- Նոր վերահսկվող աղբավայրերի համար նվազագույն չափանիշների մշակում, որոնք անհրաժեշտ կլինեն, երբ առկա աղբավայրերը փակվեն, իսկ նոր սանիտարական աղբավայրեր առկա չլինեն։
- Թափոնների կառավարման մասով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) սահմանված պարտավորությունների կատարում։
- Բացահայտել երկրում թափոնների կառավարման կարողությունների բարելավմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների իրագործելիության հետագա ուսումնասիրություններ:
- Ապահովել համապատասխանություն սույն ծրագրի սահմաններում մշակված ուղեցույցների, թափոնների դասակարգման շրջանակների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից այս ծրագրի շրջանակներից դուրս մշակվելիք թափոնների կառավարման տեղական պլանավորման ուղեցույցների միջև:
Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը նպատակ ունի ԵՄ – Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) շրջանակներում հասնել ԵՄ օրենսդրական համապատասխանեցմանը, որն իր հերթին կնպաստի 2030 օրակարգի շրջանակներում կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) Հայաստանի հանձնառությունների կատարմանը:
Ծրագրի աշխատանքների նկարագիր
-
- Միջազգային փորձի ուսումնասիրություն (աղբավայրերի կառավարման վերաբերյալ)
- ՀՀ օրենսդրական դաշտի գնահատում (աղբավայրերի կառավարման վերաբերյալ)
- Բազմաշահառու խմբերի ներգրավում
- Հայաստանում անցումային աղբավայրերի ուղեցույցի մշակում։
Ծրագրի տևողություն
Ապրիլ 2020 – Հունվար 2021
Կոնտակտներ
Հարություն Ալպետյան, գլխավոր հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
alpetyan[at]aua.am
ace[at]aua.am
Հեռ․՝ +37460 612 693