Ծրագրի մասին

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը մեկնարկել է «Մասնավոր հատվածի համախմբումը Հայաստանում խթանելու պատասխանատու սպառում և արտադրություն. Մեկնարկի փուլ» ծրագիրը, որը ֆինանսավորում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը (Sida): Այս ծրագիրը համահունչ է Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ), մասնավորապես ԿԶՆ12-ին:

Ծրագիրը միտված է նվազեցնել երկրում բազմաչափ աղքատությունը (multidimensional poverty), բարելավելով թափոնների կառավարման շուկայական համակարգերը, միաժամանակ նպատակ ունենալով հասնել աղբավայր հեռացվող թափոնների քանակի կրճատմանը, թափոններից օգտահանվող արժեքի ավելացմանը և վտանգավոր թափոնների բացասական ազդեցության նվազեցմանը:

Ծրագրի 10-ամսյա Մեկնարկի փուլի ընթացքում նախատեսվում է խորությամբ ուսումնասիրել Հայաստանում թափոնների կառավարման շուկայական համակարգերը և մշակել միջամտությունների փաթեթ Ծրագրի Իրագործման փուլի համար: Ուսումնասիրության շրջանակում առանձնացվելու են թափոնների կառավարման 6 ենթահամակարգեր՝ 1) կոշտ կենցաղային թափոններ, 2) գյուղատնտեսական թափոններ, 3) էլեկտրոնային, էլեկտրական սարքավորումների թափոններ (ԷԷՍԹ) և շարժական մարտկոցներ, 4) շինարարության և քանդման թափոններ, 5) ավտոմոբիլային թափոններ, 6) արտադրական (ոչ հանքարդյունաբերական) թափոններ:

Ծրագրի շահագրգիռ կողմեր   

Ծրագրի առանցքային շահագրգիռ կողմերն են պետական մարմինները, ձեռնարկությունները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Ծրագիրը մասնավորապես թիրախավորելու է այն քաղաքացիներին, ովքեր առավել շատ են կրում բազմաչափ աղքատության զրկանքները (աղքատամետ մոտեցում):

Մեկնարկի փուլի վերջնաարդյունքներ

  1. Շուկայական համակարգերի վերլուծություն
  2. Միջամտությունների փաթեթ
  3. Փոխընբռնման հուշագրեր գործընկերների հետ
  4. Իրագործման փուլի ծրագիր

Մեկնարկի փուլի տևողություն

Մայիս 2021 – Փետրվար 2022

Կապ

Մխիթար Բալայան, Ծրագրի ղեկավար
mbalayan[at]aua.am
Հեռ: +374 60 612 696

Հարություն Ալպետյան,Գլխավոր հետազոտող
alpetyan[at]aua.am
Հեռ: +374 60 612 693