- Home
- >
- WASTEnet – Կենցաղային կեղտաջրերի բնական մաքրման համակարգեր
Տևողություն՝ հուլիս 2013 – հունիս 2015

Հայաստանի ամերիկյան համալսարանը հանդիսանում է WASTEnet Սևծովյան ցանցի գործընկեր, որը «BLACK SEA BASIN 2007-2013» ծրագրի շրջանակներում խթանում է կենցաղային կեղտաջրերի բնական մաքրման համակարգերի ներդնումը:
Ծրագրի նպատակն է շահադրդել սևծովյան մասնակից երկրների տեղական և տարածաշրջանային կառավարման մարմիններին ստեղծել և կիրառել կենցաղային կեղտաջրերի մաքրման բնական համակարգեր: Սա կկատարվի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ռեսուրների և հմտությունների փոխանակման, ինչպես նաև թափոնների և կենցաղային կեղտաջրերի մաքրման բնական համակարգերի կառավարման և տեխնոլոգիաների նորարարական լուծումներին ուղղված համագրոծակցության խթանմամբ:
Սկիզբ՝ հուլիսի 1, 2013
Ավարտ՝ հունիսի 30, 2015
- Ծրագրի առաջին հանդիպումը, Քիշնև, Մոլդովա
- Ծրագրի երկրորդ հանդիպումը, Տուլչա, Ռումինիա
- Ծրագրի երրորդ հանդիպումը, Երևան, Հայաստան
- Ծրագրի չորրորդ հանդիպումը, Կոջաելի, Թուրքիա
- Ծրագրի հինգերորդ հանդիպումը, Կիև, Ուկրաինա
- Ծրագրի վեցերորդ հանդիպումը, Կավալա, Հունաստան
Այցելեք ծրագրի կայքը՝ http://www.waste-net.info/
Զեկույցներ և կրթական նյութեր
- ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ Գյուղական համայքներում կենցաղային կեղտաջրերի կառավարման բնական մաքրման համակարգերի վերաբերյալ (Հայերեն, Անգլերեն)
- ԳՐՔՈՒՅԿ՝ Սևծովյան ցանցը խթանում է կենցաղային կեղտաջրերի բնական մաքրման համակարգերի ներդնումը – WASTEnet (Հայերեն, Անգլերեն)
- ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Գյուղական համայքներում կենցաղային կեղտաջրերի կառավարման բնական մաքրման համակարգերի վերաբերյալ (Հայերեն, Անգլերեն)
- ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ Գյուղական համայքներում կենցաղային կեղտաջրերի կառավարման բնական մաքրման համակարգերի վերաբերյալ (Հայերեն, Անգլերեն)
Գիտաժողովներ
1st International Scientific Conference on “Sustainable Solutions to Wastewater Management Maximizing the Impact of Territorial Co-operation, June 19-21, 2015, Kavala, Greece