Ծրագրի փաստաթղթերն ու վերջնարդյունքները 

1. Հայաստանի հանրապետության օրենսդրական դաշտի և ինստիտուցիոնալ շրջանակի ուսումնասիրություն

– Վայրի բույսերի հավաքի ոլորտը կարգավորող գործող օրենքների և իրավական ակտերի ուսումնասիրություն և առաջարկությունների մշակում արդյունաբերական նպատակներով օգտագործվող վայրի բույսերի համար բնօգտագործման վճարների գործող համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար
– Ինստիտուցիոնալ խնդիրների ուսումնասիրում. տարբեր կառավարող մարմինների լիազորությունների ուսումնասիրում և տեղական ինքնակառավարվող մարմինների դերի և արդյունավետության գնահատում
– Առաջարկությունների մշակում՝ հաշվի առնելով Հայաստանի հանրապետության միջազգային պարտավորությունները: Սա ներառում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի իրականացման ճանապարհային քարտեզում ընդգրկված գործողությունները

Ներբեռնել՝ հայերեն | անգլերեն (ամբողջական) (համառոտ տարբերակ)

2. Հայաստանում վայրի բույսերի հավաքի կարգավորման և կառավարման վերաբերյալ առկա հետազոտությունների և փորձի ուսումնասիրություն

– վայրի բույսերի հավաքի կարգավորման և կառավարման օրենսդրական և իրավական բացերը
– վայրի բույսերի հավաքի, վերամշակման և վաճառքի հետ կապված գենդերային խնդիրներ կամ բացեր ողջ արժեշղթայում
– հավաք իրականացնողների իրազեկվածությունը կայուն հավաքի պրակտիկաների և իրավական պահանջների մասին
– գյուղական համայնքների անդամների համար ռեսուրսների առկայություն՝ ոլորտում նոր բիզնես սկսելու, գործող բիզնես ընդլայնելու համար

Ներբեռնել՝ հայերեն | անգլերեն

3. Գործողությունների օրակարգ՝ ուղղված Հայաստանում վայրի բույսերի հավաքի կարգավորմանը և կառավարման բարելավմանը (համայնքների ակտիվ մասնակցությամբ) 

Հիմնվելով օրենսդրական դաշտի և ինստիտուցիոնալ շրջանակի, առկա գրականության և հետազոտությունների ուսումնասիրության, ինչպես նաև շահառուների  դիտարկումների վրա, այդ գործողության նպատակն է.

– Զարգացնել կառավարության կարողությունները (օր.՝ մոնիտորինգ, վճարների հավաքագրում, լիցենզավորում, տվյալների հավաքագրում, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացում, համայնքների հետ կապեր և այլն)
– Բարելավել օրենսդրությունը
– Խրախուսել համայնքի ավելի մեծ ներգրավվածությունը
– Խրախուսել մասնավոր հատվածի համագործակցությունը
– Բարելավել Հայաստանում վայրի բույսերի հավաքի կարգավորումը և կառավարումը

Ներբեռնել՝ հայերեն | անգլերեն