Menu

Կեսաբազմազանության դեսպան | Biodiversity Ambassador

Դիմի՛ր հիմա, դարձի՛ր կենսաբազմազանության դեսպան 

Դիմելու վերջնաժամկետը` օգոստոսի 20, ժամը 20:00

Ընդհանուր նկարագիր 

Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիան (ԿՀԲԿ) “Կենսաբազմազանության գլոբալ երիտասարտական ցանց”-ի հայկական ճյուղի հետ համագործակցությամբ հայտարարում է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրի մեկնարկը։ Այս նախաձեռնության նպատակն է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովին (COP17) ընդառաջ, որը տեղի կունենա Երևանում` 2026թ.  հոկտեմբերի 19-30-ը, նախապատրաստել Հայաստանի 300-350 համալսարանական ուսանողների որպես բնության և կենսաբազմազանության իրազեկ և ակտիվ պաշտպաններ։ Որակավորման գործընթացի հաջող ավարտից հետո մասնակիցներին կտրվի «Կենսաբազմազանության դեսպան» պաշտոնական կոչումը։ Այս դեսպանները կձևավորեն պատրաստված կամավորական խումբ, որը կարևոր աջակցություն կցուցաբերի նախա-COP, COP և հետ-COP փուլերի գործընթացներում։

Ծրագրի նպատակները 

Ի տարբերություն երիտասարդական պասիվ ծրագրերի, այս նախաձեռնությունը ուսանողներին դարձնում է տեսանելի դերակատարներ։ Դեսպանները կլինեն տվյալների, քաղաքական առաջարկների և մեդիա բովանդակության ստեղծողներ, համայնքային գործողությունների կազմակերպիչներ և պատվիրակությունների աջակիցներ։ Ծրագիրը նաև նպատակ ունի ձևավորել փոխկապակցված և իրազեկ երիտասարդների ցանց՝ դառնալով COP17-ի արժեքավոր ժառանգություններից մեկը Հայաստանի և տարածաշրջանի համար։

Մասնակցության չափանիշներ և հավաքագրում

AUCB անդամ համալսարանները հրավիրում են դիմելու այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են հետևյալ չափանիշներին.

  • Սովորում են ցանկացած ոլորտի բակալավրիատի կամ մագիստրատուրայի ծրագրերում։
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ ռեզիդենտներ են։
  • 18-35 տարեկան են։
  • Խստորեն խրախուսվում է բոլոր ոլորտների ուսանողների, այդ թվում՝ կենսաբանության, էկոլոգիայի, իրավագիտության, լրագրության, տնտեսագիտության, քաղաքագիտության,  արվեստի և հաշվարկային գիտությունների մասնագիտություններով սովորողների մասնակցությունը։

Ընտրության չափանիշներ 

Յուրաքանչյուր համալսարան բաց և արդար ընտրության գործընթացի արդյունքում կընտրի 25-45 ուսանող։ Գնահատման չափանիշներն են.

  • Բնության պահպանության և վերականգնման նկատմամբ մեծ հետաքրքրվածություն։
  • 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի միջոցառումներին մասնակցելու հստակ հանձնառություն։
  • Բազմամշակութային միջավայրերում հաղորդակցման առանցքային հմտություններ։
  • Աշխարհագրական և գենդերային հավասարակշռություն։
  • Լեզվական հմտություններ (օրինակ՝ արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, իսպաներեն և այլն)։
  • Բարձր ակադեմիական առաջադիմություն։

Վերապատրաստման ակադեմիայի կառուցվածքը 

Ընտրված թեկնածուները կմիանան Կենսաբազմազանության դեսպանների վերապատրաստման ակադեմիային՝ 1.5 ամիս տևողությամբ հիբրիդային ծրագրին, որը կմեկնարկի հուլիսի վերջին և կավարտվի սեպտեմբերի վերջին։

Մաս 1 (Օգոստոսի վերջ – 1-օրյա (6 ժամ) առկա վերապատրաստում, որը ներառում է բացման պաշտոնական արարողություն, կենսաբազմազանության և CBD գործընթացների հիմունքներ, գիտական հաղորդակցություն և բազմամշակութային դերային խաղեր։

Մաս 2 (Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջ) – 9 ժամ տևողությամբ ասինխրոն, ինքնուրույն ուսումնասիրվող առցանց դասընթացներ, որոնք ընդգրկում են կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության, աղտոտման, համայնքային ներգրավման և բնապահպանական հաղորդակցության թեմաները։

Մաս 3 (Սեպտեմբեր) – Դաշտային հմտությունների զարգացում՝ բազմամշակութային միջավայրերում ներգրավվածության, ՀՀ շրջակա միջավայրի ու արտաքին գործերի նախարարությունների հետ համագործակցության և iNaturalist կամ eBird գործիքների կիրառմամբ քաղաքացիական գիտության նախագծերի իրականացման միջոցով։

Մաս 4 (Սեպտեմբերի վերջ) –  6-ժամյա հավաստագրման արարողություն, որի ընթացքում ուսանողները կհանձնեն կարճ քննություն և բարձր մակարդակի ներկայացուցիչների կողմից կստանան դեսպանական կոչումներ:
Տեղակայման մանրամասներ 

Դեսպանները կընտրեն գործնական մասնագիտացումներ, այդ թվում՝ քաղաքացիական գիտություն, սոցիալական ցանցեր, համայնքային ներգրավվածություն, պատվիրակների աջակցություն կամ պահպանվող տարածքներ և էկոտուրիզմ: COP17-ի ընթացքում Կենսաբազմազանության դեսպանները կհամակարգեն միջոցառումներ, կգործեն որպես կապող օղակ, կուղղորդեն ու կաջակցեն այցելուներին և այլն: Կոնֆերանսից հետո խումբը կվերածվի շրջանավարտների ցանցի՝ աջակցելու տեղական ինքնակառավարման մարմիններին, դպրոցներին և ապագա բնապահպանական նախաձեռնություններին Հայաստանի երկամյա COP նախագահության ընթացքում:

Հայտ ներկայացնելու համար սեղմե՛ք այստեղ 

Հարցելի դեպքում խնդրում ենք գրել [email protected] էլ․ հասցեին։

 

Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիաի (ԿՀԲԿ) մասին․

«Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիան» (ԿՀԲԿ) ակադեմիական համագործակցության միասնական հարթակ է, որը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության բուհերի միջև՝ նպատակ ունենալով խթանել կենսաբազմազանության պահպանությունը և կայուն կառավարումը։ Կոալիցիայի հիմնական նպատակն է ապահովել բուհական համակարգի համակարգված ներգրավվածությունը Երևանում կայանալիք COP-17 համաժողովի գործընթացներին, ինչպես նաև համախմբել գիտական, կրթական և կիրառական գործունեությունը կենսաբազմազանության ոլորտում։ Համագործակցության հիմնական ուղղություններն ընդգրկում են կրթությունը, գիտահետազոտական գործունեությունը, քաղաքական և իրավական երկխոսությունը, հանրային իրազեկումը և կամավորական նախաձեռնությունները։ ԿՀԲԿ-ի ներկայիս անդամներն են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը և Շիրակի պետական համալսարանը։

 

Apply Now to Become a  Biodiversity Ambassador

Application Deadline

August 20, 2026, 20:00 Armenia time

Overview 

The Armenian University Coalition for Biodiversity (AUCB), in partnership with Global Youth Biodiversity Network (GYBN) Armenia, announces the launch of the Biodiversity Ambassador Program. This initiative aims to prepare 300-350 university students in Armenia as active advocates for nature and biodiversity ahead of the Convention on Biological Diversity’s 17th Conference of the Parties (COP17) to be held in Yerevan, October 19-30, 2026. Upon successful completion of a rigorous qualification process, participants will receive the official designation of Biodiversity Ambassador. These ambassadors will form a trained volunteer corps offering crucial support across pre-COP, COP, and post-COP activities.

Program Objectives 

Unlike standard passive youth observation programs, this initiative positions students as highly visible actors. Ambassadors will function as producers of data, policy input, media content, community action, and delegate hosting. The program aims to establish a highly networked and informed youth demographic throughout the country, creating a lasting legacy for Armenia and the surrounding region following COP17.

Eligibility and Recruitment

AUCB member universities invite applications from students meeting the following criteria:

  • Enrolled in undergraduate or graduate studies in any field
  • Citizens or residents of the Republic of Armenia
  • Aged 18-35
  • Students from all disciplines are explicitly encouraged to apply, including biology, ecology, law, journalism, economics, arts, political and computational sciences.

Selection Criteria 

Universities will select 25-45 students per institution based on an open and fair evaluation. Evaluation criteria include:

  • Demonstrated interest in nature protection and restoration
  • Commitment to engaging in COP17 activities in Yerevan in October 2026
  • Social skills suited for multicultural environments
  • Geographic and gender balance
  • Proficiency in languages such as Arabic, Chinese, English, French, Portuguese, or Spanish
  • Academic excellence

Training Academy Structure 

Selected candidates will enter the Biodiversity Ambassador Training Academy, a hybrid 1.5-month program running from late July to late September 2026.

Part 1 (Late August): A one-day, 6-hour in-person training featuring a high-level opening ceremony, biodiversity and CBD fundamentals, science communication training, and multicultural role-play exercises.

Part 2 (Late August to Late September): Nine hours of asynchronous, self-paced online courses, covering climate change, biodiversity, pollution, community engagement, and environmental communication.

Part 3 (September): Field skills development through structured social engagement in multicultural settings, collaboration with national ministries, and local citizen science projects utilizing iNaturalist or eBird.

Part 4 (Late September): A final 6-hour attestation and award ceremony where students will complete an examination and receive their ambassadorship designations from political and academic representatives.
Deployment Details 

Ambassadors will select operational specializations, including citizen science, social media, community engagement, delegate support, or protected areas and ecotourism. During COP17, the Biodiversity Ambassadors will facilitate events, serve as liaisons, guide and support visitors, and more. After the conference, the cohort will transition into an alumni network to support local governments, schools, and future environmental initiatives throughout Armenia’s two-year COP presidency.

Submit your application by clicking here 

For additional information, write to [email protected].

 

About the Armenian University Coalition for Biodiversity (AUCB)

The Armenian University Coalition on Biodiversity (AUCB) is a unified platform for academic cooperation among the universities of the Republic of Armenia, promoting biodiversity conservation and sustainable use. The primary purpose of the Coalition is to ensure the coordinated involvement of Armenia’s higher education system in the upcoming COP-17 processes in Yerevan, as well as to consolidate scientific, educational, and applied activities in the field of biodiversity. The main areas of cooperation encompass education, research activities, policy and legal dialogue, public awareness, and volunteer activities. AUCB members to date include Yerevan State University, the American University of Armenia, the French University in Armenia, the Armenian State University of Economics, the National Polytechnic University of Armenia, the Armenian National Agrarian University, Goris State University, Gavar State University, and Shirak State University.