Menu

Կենսաթափոնների կառավարման իրական լաբորատորիա

Սևան համայնքում կենսաթափոնների կառավարման ծրագրերի աջակցություն

2025թ․-ին Հայաստանի ամերիկյան համալասարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում մեկնարկել է Սևան համայնքում կենսաթափոնների «Իրական լաբորատորիա» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով Սևանի համայնքի մասնակցությամբ գնահատել համայնքում կենսաթափոնների կառավարման հիմնական խնդիրները և համատեղ մշակել դրանց լուծման գաղափարներ։

Այս նախաձեռնության շրջանակում Սևանի բնակիչների համար այժմ հնարավորություն է ընդձեռնվել  իրականացնելու իրենց կողմից մտածված գաղափարները՝ ստանալով ֆինանսական և փորձագիտական աջակցություն Սևան համայնքում կենսաթափոնների կայուն կառավարմանը միտված նախաձեռնությունների իրականացման համար։

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը հայտարարում է Սևան համայնքում կենսաթափոնների (սննդային, գյուղատնտեսական, այգիների կամ այլ ծագման) կառավարման, մշակման և օգտագործման տեղական, գործնական և ընդօրինակելի լուծումների իրականացման նպատակով ծրագրային հայտերի ընդունման մեկնարկը։

Մրցույթի շրջանակում խրախուսվում են հատկապես այն առաջարկները, որոնք իրատեսական են, կարող են ունենալ  զգալի արդյունքներ, և ընդլայնվելու կամ այլ վայրերում վերարտադրվելու ներուժ։

Ովքեր կարող են դիմել

Դիմել կարող են միայն Սևան համայնքում հանրային նշանակության գործունեություն ծավալող իրավաբանական անձինք՝ այդ թվում ՀԿ-ներ, համայնքային կառույցներ, մասնավոր ընկերություններ։

Ընտրված ծրագրերին տրամադրվող աջակցությունը

Ֆինանսավորման պայմաններ

Առաջարկվող ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի 4,000,000 ՀՀ դրամը։
Պետք է նախատեսվի առնվազն 10% համաֆինանսավորում՝ բնաիրային կամ ֆինանսական ներդրման ձևով։
Ծրագիրը պետք է ունենա չափելի և իրատեսական արդյունքներ։
Ընտրված նախաձեռնությունները, բացի անհատույց ֆինանսավորումից, կստանան նաև խորհրդատվական աջակցություն՝ գաղափարի մշակման, պլանավորման և իրականացման ընթացքում։

Դիմելու կարգը

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝
Հայտադիմում

Ժամկետներ

Դիմումների ընդունման ժամկետ՝ 2026 թվականի ապրիլի 30-ն է:
Ծրագրի ակնկալվող արդյունքների ներկայացում՝ 2026 թվականի հուլիսի 25:
Հաշվետվողականություն
Ընտրված ծրագրերը պարտավոր կլինեն ներկայացնել հաշվետվություններ իրենց իրականացրած աշխատանքների և արձանագրված արդյունքների վերաբերյալ։