Կայուն էներգետիկայի ակադեմիա 2016․էներգիայի արդյունավետ օգտագործման լուծումները տարածվում են 8 համայնքներում և գործնական տեսք ստանում Կալավանում

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավայի կովկասի գրասենյակի համագործակցության արդյունքում իրականացվեց «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2016» (ԿԷԱ) ծրագիրը, որին հաջողվեց մեկտեղել շենքերում էներգիայի արդյունավետ օգտագործման վերաբերյալ տեսական գիտելիքներն ու գործնական փորձը։ Հայաստանի ութ համայնքների քառասուն ներկայացուցիչներ մասնակցեցին այս տարվա ԿԷԱ ծրագրի առաջին շաբաթվա աշխատանքներին, որոնք առնչվում էին շենքերում էներգիայի արդյունավետությանը։

Նշված մասնակիցները կեսն իրենց մասնակցությունը բերեցին նաև ԿԷԱ երկրորդ շաբաթի աշխատանքներին Կալավան գյուղում, որտեղ նրանք գործնական փորձ ձեռք բերեցին՝ կատարելագործելով գյուղի դպրոցի շենքի ջերմամեկուսացումը։ Կալավանը անտառային տարածքներին մոտ գտնվող գյուղ է, որտեղ բնակիչները տաքացման նպատակով ձմեռը հիմնականում անտառի փայտն են օգտագործում։ Երկրորդ շաբաթվա աշխատանքները նաև մասամբ նպատակ ունեին ցույց տալ ջերմամեկուսացման ազդեցությունը վառելիքի/փայտի սպառման ծավալների և ընդհանուր ներքին հարմարավետության վրա։

 

Sustainable Energy Academy 2016: Energy efficiency solutions spread to 8 communities + put to practice in Kalavan

The Sustainable Energy Academy 2016, a collaboration between the AUA Acopian Center for the Environment and the Heinrich Boell Foundation South Caucasus, brought together theoretical knowledge and hands-on experience on energy efficiency in buildings. Forty (40) participants from 8 communities throughout the country attended Week 1 of this year’s academy, which focused on energy efficiency in buildings.

Half of these participants also attended Week 2 in the Village of Kalavan where they gained hands-on experience in improving the thermal insulation of the village schoolhouse. Kalavan is a village adjacent to forested areas and the residents rely on wood from the forest for their winter heating. The Week 2 activities were in part aimed to demonstrate the impact of thermal insulation of fuel-wood consumption and overall thermal comfort of the interior space.