Menu

Co-evolution of Earth’s Biosphere and Geosphere

Co-evolution of Earth’s Biosphere and Geosphere: Past, Present, and Future of a Living Planet

About the Event: 

How did we get here? Where are we? Where are we going? Earth is a living planet, and our own history is bound to the rocks, water, air, and sunlight that surround us. While geologists can tell us how we got here and sociologists may be able to explain where we are, where we are going is a more complicated question, because it depends on what we and our descendants decide to do. Although human history is a blink of the eye in the geologic record, it is founded on the co-evolution of biological and geological processes over the past 4.6 billion years, without which we would not be here to tell the story. This presentation will describe how biology and geology co-evolved to bring us to the present state and contemplate where we may be headed.

About the Speaker:

Dr. Dork Sahagian is a professor of earth and environmental sciences at Lehigh University. He holds degrees in physics, geosciences, and geophysics from Rensselaer Polytechnic Institute, Rutgers University, and the University of Chicago. His research spans paleoclimate, volcanology, geodynamics, hydrology, and the environmental impacts of human activities. Dr. Sahagian contributed to the Intergovernmental Panel on Climate Change (IPCC) reports, which received the 2007 Nobel Peace Prize, and served as Principal Scientific Reviewer for the United Nations’ Global Environmental Outlook (GEO-5). He is the author of A User’s Guide for Planet Earth and played a key role in establishing the Biogeosciences section of the American Geophysical Union. His work focuses on integrating diverse scientific disciplines to better understand Earth systems and global environmental change.

Registration:

To confirm your attendance, please register here.

Simultaneous translation for Armenian and English available.

 

Երկրի կենսոլորտի և երկրոլորտի համազարգացումը․ կենդանի մոլորակի անցյալը, ներկան և ապագան

Միջոցառման նկարագրություն

Ինչպե՞ս հասանք այստեղ։ Որտե՞ղ ենք գտնվում։ Ո՞ւր ենք գնում։

Երկիրը կենդանի մոլորակ է, և մեր սեփական պատմությունը կապված է մեզ շրջապատող քարերի, ջրի, օդի և արեգակի լույսի հետ։ Եթե երկրաբանները կարող են մեզ ասել, թե ինչպես հասանք այստեղ, իսկ սոցիոլոգները՝ որտեղ ենք հիմա, ապա հարցը՝ դեպի ուր ենք գնում, շատ ավելի բարդ է, քանի որ դա կախված է նրանից, թե ինչ որոշումներ կկայացնենք մենք և մեր սերունդները։ Չնայած մարդկության պատմությունը երկրաբանական ժամանակագրության մեջ ընդամենը մեկ ակնթարթ է, այն հիմնված է կենսաբանական և երկրաբանական գործընթացների համատեղ զարգացումների վրա վերջին 4.6 միլիարդ տարիների ընթացքում։ Առանց դրանց մենք պարզապես այստեղ չէինք լինի՝ այս պատմությունը պատմելու համար։ Այս զեկույցը կպատմի, թե ինչպես են կենսաբանությունն ու երկրաբանությունը համատեղ զարգացել՝ մեզ հասցնելով ներկայիս վիճակին, և թե ինչ ուղղությամբ կարող է ընթանալ մեր ապագան։

Խոսնակի մասին

Դոկտոր Տորք Սահակյանը Լիհայ համալսարանի Երկրի և շրջակա միջավայրի գիտությունների պրոֆեսոր է։ Նա ունի ֆիզիկայի, երկրագիտության և երկրաֆիզիկայի աստիճաններ Ռենսելլերի պոլիտեխնիկական հանալսարանից, ինչպես նաև Ռատգերսի և Չիկագոյի համալսարաններից։ Նրա հետազոտությունները ներառում են պալեոկլիման, հրաբխագիտությունը, գեոդինամիկան, հիդրոլոգիան և մարդկային գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Դոկտոր Սահակյանը նպաստել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի (IPCC) զեկույցներին, որոնք 2007 թվականին արժանացել են Նոբելյան խաղաղության մրցանակի, ինչպես նաև եղելէ ՄԱԿ-ի «Global Environmental Outlook (GEO-5)» զեկույցի գլխավոր գիտական վերլուծաբանը։ Նա «Երկիր մոլորակի օգտագործողի ձեռնարկ» (անգլ․՝ A User’s Guide for Planet Earth) գրքի հեղինակն է և կարևոր դեր է ունեցել Ամերիկյան երկրաֆիզիկական միության «Բիոէկոլոգիական գիտություններ» բաժնի հիմնադրման գործում։ Նրա աշխատանքը նպատակ ունի միավորել տարբեր գիտական ոլորտներ՝ ավելի լավ հասկանալու Երկրի համակարգերն ու գլոբալ բնապահպանական փոփոխությունները։

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ։

Միջոցառման ընթացքում կտրամադրվի համաժամանակյա թարգմանություն` հայերեն և անգլերեն լեզուներով։