մեր մասին | ցուցահանդես | դասընթաց | նյութեր | գիտաժողով | նախագծեր | կապ

 

Մեր մասին

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը  “Դեպի էներգիայի տեղական արտադրություն. ինչու և ինչպես” խորագրի ներքո:

Թեմաները նվիրված են համայնքներում էներգետիկ դիմակայության եւ անկախության խթանմանը տնային եւ համայնքային մակարդակով վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների մեջ ներդրման միջոցով։ Ակադեմիան կներառի հետևյալ միջոցառումները.

Ա. Կայուն էներգետիկայի ցուցահանդեսներ, որտեղ կներկայացվեն Հայաստանում առկա էներգետիկ լուծումներ, արտադրանք եւ ծառայություն մատուցող ընկերություններ։ Այս մեկօրյա միջոցառումները տեղի կունենան հուլիսի 22-ին, 29-ին եւ օգոստոսի 5-ին, յուրաքանչյուրը Հայաստանի մեկ շրջանում՝ հյուսիսային, կենտրոնական եւ հարավային։ (կարդալ ցուցահանդեսների մասին)

Բ. Մեկօրյա դասընթացներ կայուն էներգետիկայի վերաբերյալ երեք թիրախային խմբերի համար։ Այս մեկօրյա միջոցառումները տեղի կունենան հուլիսի 22-ին, 29-ին եւ օգոստոսի 5-ին, յուրաքանչյուրը Հայաստանի մեկ շրջանում՝ հյուսիսային, կենտրոնական եւ հարավային։ (կարդալ դասընթացների մասին)

Գ. Հետդասընթացային գործողությունները կմշակվեն դասընթացի մասնակիցների կողմից Յակոբեան բնապահպանական կենտրոնի կազմի օգնությամբ (տեսնել ավելին

Դ. Նոյեմբերյան ամփոփիչ համաժողովը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Համաժողովի շրջանակներում հիմնադիրների եւ ներդրողների ուշադրությանը կներկայացվեն մշակված նախագծերը (տեսնել ավելին

 

Ա և Բ միջոցառումները տեղի են ունենալու զուգահեռաբար երեք անգամ, երեք տարբեր շրջըններում՝ հյուսիսային, կենտրոնական եւ հարավային։ Կոչ ենք անում համայնքներին մասնակցելու այս միջոցառումներին իրենց տարածաշրջաններում։ Միջոցառումների վայրը, ամսաթիվն ու ժամը հետևյալն են.

Հյուսիսային տարածաշրջան (հյուսիսային Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Տավուշ),

Ամսաթիվ՝ շաբաթ, հուլիսի 22,

Վայրը` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Շինարարների 12, ք. Վանաձոր։

 

Կենտրոնական տարածաշրջան (Արարատ, հյուսիսային Արագածոտն, Արմավիր, Կոտայք, արևմտյան Վայոց Ձոր),

Ամսաթիվ՝ շաբաթ, հուլիսի 29,

Վայրը` Պարույր Սևակի թիվ 2 դպրոց, Շահումյան 17, ք. Արարատ։

 

Հարավային տարածաշրջան (Սյունիք եւ արեւելյան Վայոց Ձոր),

Սմսաթիվ` շաբաթ, օգոստոսի 5,

Վայրը` Կապանի էլեկտրոնային գրադարան, ք. Կապան

 

#EnergyAcademy17

Տեղերը սահմանափակ են: Դիմե՛ք հիմա: