WASTEnet – Կենցաղային կեղտաջրերի բնական մաքրման համակարգեր
Տևողություն՝ հուլիս 2013 – հունիս 2015
Հայաստանի ամերիկյան համալսարանը հանդիսանում է WASTEnet Սևծովյան ցանցի գործընկեր, որը «BLACK SEA BASIN 2007-2013» ծրագրի շրջանակներում խթանում է կենցաղային կեղտաջրերի բնական մաքրման համակարգերի ներդնումը:
Ծրագրի նպատակն է շահադրդել սևծովյան մասնակից երկրների տեղական և տարածաշրջանային կառավարման մարմիններին ստեղծել և կիրառել կենցաղային կեղտաջրերի մաքրման բնական համակարգեր: Սա կկատարվի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ռեսուրների և հմտությունների փոխանակման, ինչպես նաև թափոնների և կենցաղային կեղտաջրերի մաքրման բնական համակարգերի կառավարման և տեխնոլոգիաների նորարարական լուծումներին ուղղված համագրոծակցության խթանմամբ: