2017 թ.-ի աշնանային սեմեստրից Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՀԱՀ-ի Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի հետ համատեղ ՀԱՀ-ի բակալավրի բոլոր ուսանողներին առաջարկում է բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացում ստանալու համար անհրաժեշտ առարկաներ (Undergraduate Minor in Environmental Studies):
Բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացումը հնարավորություն կտա բակալավրիատի ուսանողներին մասնակցել բնապահպանական ոլորտին վերաբերող նվազագույն թվով դասընթացների՝ շրջակա միջավայրի պահպանման, վերականգնման, ճարտարագիտության և կառավարման ոլորտներում գիտելիքները և հմտությունները խորացնելու և զարգացնելու համար:
Ուսանողի կողմից ավարտած բոլոր առարկաները նշվում են ՀԱՀ-ի կողմից տրամադրվող ակադեմիական տեղեկագրի/դիպլոմի ներդիրի (transcript) վրա, բայց չեն նշվում դիպլոմում:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացում ստանալու համար ուսանողը պետք է
- Բավարար մակարդակով կուտակի 18 կրեդիտ/միավոր ստորև նշված հաստատված առարկաներից:
- Բավարար մակարդակով ավարտի ոչ հիմնական մասնագիտացման երեք հիմնական առարկաները՝
- ENV 101 Introduction to Environmental Sciences (ENV 101 Բնապահպանական գիտություններ. ներածություն)
- ENV 202 Environmental Projects (ENV 202 Բնապահպանական ծրագրեր)
- ENV 203 Environmental Monitoring (ENV 203 Բնապահպանական մոնիտորինգ)
- Բավարար մակարդակով ավարտի ստորև ներկայացված հաստատված առարկաների ցանկից երեք ընտրովի առարկա:
- ՀԱՀ-ի Ուսումնական հարցերով գրասենյակին ներկայացվող ավարտելու մասին դիմումի մեջ նշի Բնապահպանական գիտությունները որպես ոչ հիմնական մասնագիտացում:
Ինչպես նաև
- Կուտակված կրեդիտներից/միավորներից առնվազն վեց կրեդիտ/միավոր պետք է լինի վերին մակարդակում (ENV առարկաների 200-299 միջակայքում):
- Ուսանողի բակալավրի ծրագրի 3 կրեդիտից/միավորից ոչ ավել կարող է հաշվարկվել բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացում ստանալու համար:
- Ուսանողի ընդհանուր կրթության (General Education) ծրագրի 9 կրեդիտից/միավորից ոչ ավել կարող է հաշվարկվել բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացում ստանալու համար:
- Բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացման մեջ ներառված դասընթացների առնվազն 50% -ը պետք է տեղի ունենա ՀԱՀ-ում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ուսանողը կարող է դիմել Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոն կամ իր ուսումնական ղեկավարին:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ստորև ներկայացված առարկաները ներկայումս հաստատված են ՀԱՀ-ի բակալավրիատի ուսանողների՝ բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացում ստանալու համար: Առարկայի նկարագրությունը կարդալու համար սեղմել համապատասխան անվանմամբ հղումը:
(*) Դասընթացները 3 միավոր են կիսամյակի համար (եթե այլ բան նշված չէ):
(**) Այս դասընթացները ENV- ի դասընթացներն չեն, բայց կարող են բավարարել ՀԱՀ-ի Բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացման համար անհրաժեշտ ընտրովի դասընթացների պահանջները: