ՄԱԶԾ բնապահպանական կրթության վերապատրաստման դասընթացների փաթեթներ

ՄԱԶԾ բնապահպանական կրթության վերապատրաստման դասընթացների փաթեթներ

Sustainable Energy Academy

 

 

 

Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարք

 

Third International Scientific Conference on Biological Diversity and Conservation Problems of the Fauna

Third International Scientific Conference on Biological Diversity and Conservation Problems of the Fauna.

September 27-29, 2017

Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017

Դեպի 100% վերականգնվող էներգիա, հունիսի 1, 2017, 9:30-13:3

Դեպի 100% վերականգնվող էներգիա


Հանրային դասախոսություն և աշխատաժողով

Հյուրընկալվող բանախոս՝ Վերոնիկա Ռոքա, ԱՄՆ Հավայիի նահանգի վերականգնվող էներգիայի ծրագրի ղեկավար
Օր՝ հունիսի 1, հինգշաբթի, 2017թ.
Վայր՝ 208Е լսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան (Բաղրամյան 40)
Հայերեն- անգլերեն թարգմանություն
 
ԱՄՆ Հավայիի նահանգը նպատակ է դրել 100% վերականգնվող էլեկտրականության արտադրություն ունենալ մինչև 2045թ-ը: Մեր բանախոս Վերոնիկա Ռոքան պատասխանատու է առաջնորդելու նահանգի էներգետիկ կառավարման գրասենյակը՝  այս նպատակին հասնելու համար: Բանախոսը կներկայացնի իր փորձը և շարունակական մարտահրավերները նման ամբիցիոզ նպատակի հասնելու ճանապարհին, նորարարների և գործարարների դերը այս գործում, ինչպես նաև նման ամբիցիոզ մոտեցումների կիրառման հնարավորությունը Հայաստանում:

Դասախոսությանը կհաջորդի աշխատաժողով, որի մասնակիցները կբաժանվեն 2 խմբի: Առաջին խումբը կքննարկի գործարարների դերը 100% վերականգնվող էներգիայի արտադրություն ունենալու գործում, 2-րդը՝ նման նպատակը Հայաստանում իրականացնելու հնարավոր մարտահրավերները և հնարավորությունները:

Միջոցառումը կազմակերպվում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի, ՀԱՀ Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC), Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի (ՀԱՊՀ) և ԱՄՆ Պետքարտուղարության Օրենսդրական ոլորտի մասնագետների ծրագրի (Professional Fellows Program/PFP) շրջանավարտի հետ համատեղ՝ «Վերականգնվող էներգիան՝ էներգետիկ անկախության և տնտեսական զարգացման բանալի» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է փոխանակել գիտելիքներ էներգետիկ կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականության, ռազմավարության, ծրագրերի և նախաձեռնությունների մասին:

Մասնակիցները նաև կծանոթանան նոր ինժեներական ծրագրերին վերականգնվող էներգիայի, ռեսուրսների կառավարման և զարգացման մասին, որոնք սույն թվականի աշնանը կդասավանդվեն ՀԱՀ-ում և ՀԱՊՀ-ում:

Հավելյալ տեղեկության համար այցելեք http://acenew.aua.am կայքը կամ զանգահարեք +374-60-612520:
 
Միջոցառման օրակարգը

09:30-10:00Գրանցում
10:00-10:15Բացման խոսք
Ալեն Ամիրխանյան, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Արամ Գևորգյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Նունե Սաքանյան, PFP շրջանավարտ
10:15-11:00Դեպի 100% վերականգնվող էներգիա, բանախոս՝ Վերոնիկա Ռոքա
11:00-11:15Սուրճի ընդմիջում
11:15-12:30Աշխատաժողով
Խումբ Ա: Գործարարների դերը 100% վերականգնվող էներգիայի անցման գործում
Խումբ Բ: Մարտահրավերները/հնարավորությունները 100% վերականգնվող էներգիայի անցմանը Հայաստանում
12:30-13:00Խմբային զեկույցներ և քննարկում
13:00-13:30Հավանական շրջայց ՀԱՀ-ում (EPIC լաբորատորիաներ, արևային էներգիայի սարքավորումներ)

 

 

Summer Course: Urban Environmental Mapping: Field Application of Sensing and Visualization Tool

July 6-26, 2017

Summer 2017: Urban Environmental Mapping: Field Application of Sensing and Visualization Tool

AUA Ecotourism Conference 2017

ՀԱՀ Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ու Հայկական բնապահպանական ցանցի կողմից իրականացվող «Հազարտերևուկ» նախագծի կայքի շնորհանդեսը

Հայնրիխ Բյոլ հիմնադրամը և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը անցկացրին 2016թ. Կայուն էներգետիկայի ակադեմիան

Յակոբեան կենտրոնի մրցանակակիր օնլայն ատլասները

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի ավագ խորհրդական

Կայուն էներգետիկայի ակադեմիայի շրջանակում ավարտվեց Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման նախագիծը

Էկոտուրիզմը Հայաստանում

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ

«Հազարտերևուկ» նախագիծ

էներգաարդյունավետ շենքերի նորարար տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագիր ՌԴ և ՀՀ համալսարանների և շահագրգիռ կողմերի համար՝ «MARUEEB»

Կայուն էներգետիկայի ակադեմիա