Ամսաթիվ՝ Դեկտեմբեր 16, 2008 Միջոցառման տեսակ՝ Համաժողով Վայր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան |
Յակոբեան բնապահպանական կենտրոն
ԱՏՀ լուծումներ՝ պետական և մասնավոր ձեռնարկությունների համար – Գեոկոմ ՍՊԸ
ԱՏՀ-ի և հեռահար զոնդավորման կիրառման վերաբերյալ առաջին համաժողովը Հայաստանում մեծ հաջողություն էր: Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը բարդ համակարգչային ծրագրեր են, որոնք կիրառվում են տարածական տվյալների վերլուծության և պահպանման, քարտեզների ստեղծման և կանխատեսումներ կատարելու համար։ Սրանք կիրառվում են շատ տարբեր ոլորտներում և իրենցից ներկայացնում են ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում։ Համաժողովը կազամակերպվել էր ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Գեոկոմ ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Այն ներգրավեց ավելի քան 40 մասնակից՝ մասնավոր ԱՏՀ կազմակեպություններից, պետական մարմիններից, համալսարաններից, խոշոր ՀԿ-ներից և միջազգային կազմակերպություններից: Ներկայացվող նյութերն ընդգրկում էին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են ԱՏՀ-ի կիրառումը անտառների կառավարման, աղետների կառավարման, ջրերի և կեղտաջրերի կառավարման, ինչպես նաև երկրաքիմիական աղտոտման մշտադիտարկման համար: Սա առաջին անգամն էր, որ Հայաստանում ԱՏՀ-ի շահագրգիռ կողմերը հադիպեցին նմանատիպ միջոցառման շրջանակներում, և սա միևնույն դաշտում աշխատող հաստատությունների միջև համագործակցության բարելավման մեծ հնարավորություն էր։ Բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ համաժողովը պետք է կրկնել հաջորդ տարիների ընթացքում:
Մասնակից կազմակերպություններ
ACDI/VOCA |
Armenia Tree Project |
Հայկական գյուղատնտեսական ակադեմիա – Անտառային բաժին |
Թռչունների պաշտպանության հայկական կազմակերպություն |
Հայկական ջրամատակարարման և ջրահեռացման ընկերություն |
Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ) |
Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն (Էկոկենտրոն) |
Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն |
Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն |
Գերմանիայի դեսպանատուն |
Գերմանական տեխնիկական համագործակցություն |
Լոկատոր ՍՊԸ |
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ |
Բնապահպանության նախարարություն – Հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժին |
Գիտությունների ազգային ակադեմիա |
ԵԱՀԿ (OSCE) |
Սեյսմիկ պաշտպանության գործակալություն |
ՄԱԶԾ (UNDP) |
WWF Կովկաս (Բնության համաշխարհային հիմնադրամ) |
ԵՊՀ (Երևանի պետական համալսարան) |