«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի շրջանակներում անցկացվելու է երկու միջոցառում՝
Սեպտեմբերի 2 – «Վտանգավոր թափոնների կառավարումը Հայաստանում» ֆոկուս խմբի քննարկումներ
Սեպտեմբերի 6 – «Թափոնների կայուն կառավարումը Հայաստանում» հանրային զեկույցներ և քննարկումներ
Միջոցառումները կանցկացվեն ժ. 9.00 – 17.30, Մանուկեան սրահում (ՀԱՀ «Փարամազ Ավեդիսյան» մասնաշենք, 106E սենյակ)։ Միջոցառումների օրակարգը ներկայացված է ստորև։
Միջոցառումների օրակարգը կարող եք ներբեռնել այստեղ։
Միջոցառումներին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել։
Կարին Էբերլե, Բոլագեն, Շվեդիա
Տիկին Կարին Էբերլեն քիմիական ճարտարգիտության մագիստրոս է և ունի թափոնների կառավարման ոլորտում շուրջ 20 տարվա միջազգային աշխատանքային փորձ: Աշխատել է մասնավոր և պետական սեկտորներում որպես խորհրդատու, ինչպես նաև Ասիական զարգազման բանկում ծրագրերի նախագծող: Այժմ, բացի միջազգային խորհրդատվական աշխատանք կատարելը, հանդիսանում է ԼԼ ընկերության կայունության գծով տնօրեն, որը Ստոկհոլմում մատուցում է թափոնների կառավարման և ձեռնարկատիրական ծառայություններ:
Տիկին Էբերլեն աշխատել է թափոնների կայուն կառավարման բոլոր ոլորտների հետ՝ հումքի դասակարգումից մինչև վերամշակում, օրինակ՝ Վրաստանի գյուղական տարածքներում կենսագազի գործարանի հիմնում, ինչպես նաև վերջնական մաքրում, օրինակ՝ ասանիտարական աղբավայրերի մանրամասն ինժեներինգ: Հանդիսանում է Վերամշակման արդյունաբերությունների շվեդական միության հոգաբարձուների խորհրդի անդամ: Ճանապարհատրանսպորտային ընկերությունների շվեդական միության բնապահպանական ծառայությունների խորհրդատվական խորհրդի նախագահն է: Միությունն ակտիվ գործունեություն ունի քաղաքականության և կանոնակարգերի վերանայման, ինչպես նաև շրջանաձև տնտեսության, հանածոներից զերծ լուծումների և Թափոնների կայուն կառավարման նորագույն տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Հայաստանում Կարինն իրականացրել է հայ փորձագետների համար Թափոնների կայուն կառավարման դասընթացներ (2003-06) և մասնակցել է Երևանում թափոնների հավաքման և սանիտարական մաքրման գնումների գործընթացին:
Այս նախագծում հանդիսանում է որպես թիմի ղեկավար և պատասխանատու է կայուն և ստրատեգիական Թափոնների կայուն կառավարման համակարգերի առաջարկությունների մշակման համար:
Անդերս Լյորկերտ, Բոլագեն, Շվեդիա
Պարոն Անդերս Լյորկերտը, քաղաքացիական ճարտարագիտության մագիստրոս, թափոնների կառավարման ոլորտում ունի շուրջ 35 տարվա միջազգային աշխատանքային փորձ: Նախքան միջազգային խորհրդատու դառնալը, պարոն Լյորկերտը Շվեդիայում թափոնների մասնավոր ընկերության (հետագայում՝ Սուեզ Շվեդիա) գործադիր տնօրենն է եղել:
Հետևաբար լավատեղյակ է թափոնների հավաքման և մշակման ամենօրյա գործողություններին, ինչպես նաև թափոնների կայուն կառավարման բիզնեսի տեսանկյուններին և PPP-ին: Պարոն Լյորկերտ ունի տարածաշրջանային լավ փորձ մասնավորապես Ռուսաստանում (հետազոտել ներդրումների այլընտրանքները Կոմի հանրապետությունում Թափոնների կայուն կառավարման նախագծերի համար) և Ուզբեկստանում (Թափոնների կայուն կառավարման գլխավոր նախագիծ), ինչպես նաև Ադրբեջանում՝ թափոնների տեղական ընկերության համար վերապատրաստման դասընթաց և Հայաստանում՝ թափոնների հավաքման օպերատորների միջազգային հայտ: Մասնավորապես փորձառու է թափոնների լոգիստիկայի մեջ:
Սույն նախագծում պատասխանատու է տվյալների հավաքագրման և նախագծի Թափոնների բաղադրության վերլուծության համար:
Ինգրիդ Հոսստադ, Բոլագեն, Շվեդիա
Տիկին Ինգրիդ Հոսստադը բնապահպանական գիտությունների մագիստրոս է և ունի շուրջ 30 տարվա միջազգային աշխատանքային փորձ բնապահպանական կանոնակարգման և թափոնների կառավարման ոլորտներում: Թունավոր թափոնների, առողջապահական թափոնների WEEE (էլեկտրական և էլեկտրոնիկայի թափոններ) ԵՄ կարգավորումների մասնագետ է: Նախքան խորհրդատու դառնալը, տիկին Հոսստադն աշխատել է Շվեդական բնապահպանական կազմակերպությունում և տեղական բնապահպանական առողջապահական խորհուրդներում բնապահպանական առողջությանը և պահպանմանն առնչվող հարցերի շուրջ:
Նաև ներգրավված է արտակարգ իրավիճակների արձագանքման և աղետների գնահատման հարցերում, օրինակ՝ Շվեդական քաղաքացիական արտակարգ իրավիճակների գործակալության համար: Նրա վերջերս աշխատանքային փորձը ներառում է Ռուսաստանը՝ աշխատել է պարոն Լյորկերտի հետ Կոմիում ներդրումների այլընտրանքների ծրագրի վրա, աշխատել է նաև Ղազախստանում (Թափոնների կայուն կառավարման գործողությունների ծրագիր) և Վրաստանում(Թափոնների կայուն կառավարման արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր):
Սույն նախագծում տիկին Հասստադը պատասխանատու է տվյալների հավաքագրման և առողջապահական թափոնների և այլ թունավոր թափոնների, ինչպես նաև էլեկտրոնային թափոններին (WEEE) առնչվող կարողությունների զարգացման համար:
Ալեն Ամիրխանյան ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Ալեն Ամիրխանյանը 2013թ-ից հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենը։ 2014թ-ին նա հիմնել է ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և հանդիսանում է վերջինիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դասավանդում է բնապահպանական առարկաներ ՀԱՀ բակալավրի և մագիստրատուրայի բաժիններում։ Նախքան ՀԱՀ տեղափոխվելը Ալեն Ամիրխանյանը հանդիսանում էր Մայքլ Փորտերի «Նախաձեռնություն հանուն մրցունակ ներքին քաղաքի» /Initiative for a Competitive Inner City/ կազմակերպության հետազոտությունների գծով ավագ փոխնախագահը։
Ալեն Ամիրխանյանը էներգիայի արդյունավետության, ինչպես նաև տնտեսական և քաղաքային զարգացման հարցերի շուրջ խորհրդատվական ծառայություններ է մատուցել Համաշխարհային բանկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և Brookings Institution հետազոտական խմբին ։ Ներկայումս նրա ակադեմիական հետաքրքրությունները ներառում են քաղաքային բնապահպանական կայունությունը, արհեստական միջավայրի «կանաչապատումը» և շրջանաձև տնտեսությունը, քանի որ այն առնչվում է քաղաքների «կանաչապատման» հետ։ Ալենն ունի մագիստրոսի աստիճան քաղաքային պլանավորում մասնագիտացմամբ, որy ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքային ուսումնասիրությունների և պլանավորման բաժնից։
Հարություն Ալպետյան ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Հարություն Ալպետյանը ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնում աշխատում է որպես շրջանաձև տնտեսություն փորձագետ՝ հայ-շվեդական ԿԶՆ-ների փորձագետների փոխանակման ծրագրի շրջակակներում, որը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերից և տևելու է 11 ամիս:
Հարությունը աշխատել է արդյունաբերական ավտոմատացման և ինտեգրման բնագավառում որպես ապրանքների նախագծման մենեջեր: Իր գիտական աշխատանքների շրջանակում նա կենտրոնացել է էներգետիկայի կառավարման մեջ, ինչպես նաև վերլուծել է Երևանի թափոնների հավաքման համակարգը: Նա նաև ՀԱՀ-ում դասախոսում է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են կոշտ և վտանգավոր թափոնները, ինչպես նաև բնապահպանական ծրագրերի մշակումը և իրականացումը:
Սեպտեմբեր 2 | ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ֆոկուս խմբի քննարկումներ | |
Ժամ | Բաժին / Թեմա | Զեկուցող կամ վարող |
8.45 – 9.00 | ԳՐԱՆՑՈՒՄ | |
9.00 – 9.15 | ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ | Հայաստանի ամերիկյան համալսարան |
9.15 – 10.00 | Ի՞ՆՉ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆԸ – Սահմանումներ և դասակարգումներ – Վտանգավոր թափոնների աղբյուրներ (արդյունաբերություն, առեվտրային հատված, շինարարություն, կենցաղ, առողջապահական հաստատություններ, և այլն ) | Ինգրիդ Հոսստադ |
10.00 – 10.45 | ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԸ ԽՆԴԻՐ – Կարճատև և երկարատև շրջակա միջավայրի ազդեցությունները հանրային առողջության վրա – Աշխատանքային առողջություն և անվտանգություն – Վտանգավոր թափոնների թափումը – Ոչ վտանգավոր թափոնների աղտոտումը – Հարց ու պատասխան | Ինգրիդ Հոսստադ |
10.45 – 11.00 | ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ | |
11.00 – 11.45 | ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՆՔ – Կանոններն ու իրավակարգավորումները Հայաստանում – Միջազգային ուղենշում – Ինստիտուցիոնալ կառուցվածք, դերեր ու պատասխանատվություններ | Ինգրիդ Հոսստադ |
11.45 – 12.30 | ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ – ՎԹ-րի տեսակները հատուկ համակարգերում, օր. բժշկական, էլեկտրոնային, մարտկոցներ – ՎԹ-րի կառավարման միջազգային լավագույն փորձի օրինակներ. Խնդիրներ և լուծումներ – Հարց ու պատասխան | Ինգրիդ Հոսստադ |
12.30 – 13.30 | ԸՆԴՄԻՋՈՒՄ | |
13.30 – 15.00 | ԶԵԿՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ – ՀՀ առողջապահության նախարարություն – ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն – ՀՀ արտակարգ իրավիճակների կոմիտե – Հարց ու պատասխան | Գերատեսչությունների ներկայացուցիչներ |
15.00 – 15.15 | ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ | |
15.15 – 17.00 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ | Ինգրիդ Հոսստադ Կարին Էբերլե |
17.00 | ՓԱԿՄԱՆ ԽՈՍՔ |
Սեպտեմբեր 6 | ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հանրային զեկույցներ և քննարկումներ | |
Ժամ | Բաժին / Թեմա | Զեկուցող կամ վարող |
8.45 – 9.00 | ԳՐԱՆՑՈՒՄ | |
9.00 – 9.45 | ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ, ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ – «Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն» ծրագրի մասին – «Թափոնների կառավարումը Հայաստանում» ծրագրի և կայուն կառավարման այլ ծրագրերի մասին | Ալեն Ամիրխանյան Նարինե Ավետյան Հարություն Ալպետյան |
9.45 – 10.45 | ԹԱՓՈՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ – Նախագիծը միջազգային համատեքստում – Նախագծի նպատակները և բովանդակությունը – Նախագծի փորձագիտական թիմը – Նախագծի մեթոդաբանություն | Կարին Էբերլե Անդերշ Լերկերտ Ինգրիդ Հոսստադ |
10.45 – 11.00 | ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ | |
11.00 – 12.00 | ԹԱՓՈՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ – Ուսումնասիրության տվյալների հավաքագրման ընթացքի ներկայացում – Ուսումնասիրության նախնական արդյունքների ներկայացում – Հարց ու պատասխան | Կարին Էբերլե Անդերշ Լերկերտ |
12.00 – 13.00 | ԸՆԴՄԻՋՈՒՄ | |
13.00 – 15.00 | ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ – Մարտահրավերներ և լուծումներ – Միջազգային փորձ և քաղված դասեր – Պիրոլիզի և պլազմային գազացման տեխնոլոգիաների կիրառման իրագործելիությունը Հայաստանում – Դիտարկումներ և առաջարկենր Հայաստանի համատեքստում – Ընդհանուր քննարկում | Կարին Էբերլե Անդերշ Լերկերտ Ինգրիդ Հոսստադ Նաթելա Միրզոյան |
15.00 – 15.30 | ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ | |
15.30 – 17.00 | ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՇՐՋԱՆԱՁԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ – Ինտեգրված լուծումներ – Կայուն քաղաքաշինություն՝քաղաք-գյուղ կապեր – Շրջանաձև տնտեսություն – Հայաստանը դեպի շրջանաձև տնտեսություն – Ընդհանուր քննարկում | Կարին Էբերլե Հարություն Ալպետյան |
17.00 | ՓԱԿՄԱՆ ԽՈՍՔ | Ալեն Ամիրխանյան Հարություն Ալպետյան |