Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն

 

 

 

 

 

 

 

 

Ծրագրի մասին

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացրել են ՀԱՀ Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է կենցաղային կոշտ թափոնների, շինարարության և քանդման թափոնների, արդյունաբերական, էլեկտրական և էլեկտրոնային թափոնների, գյուղատնտեսական և այգեգործական թափոնների, բժշկական թափոնների, ավտոմոբիլային թափոնների քանակը և բաղադրությունը:

Հայաստանի Կառավարության բարեփոխումների օրակարգը նպատակ ունի ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) շրջանակներում հասնել ԵՄ օրենսդրական համապատասխանեցմանը, որն իր հերթին կնպաստի 2030 օրակարգի շրջանակներում Կայուն զարգացման նպատակներին  (ԿԶՆ) հասնելու Հայաստանի հանձնառությանը:

Ծրագրի աշխատանքների նկարագիր

  • Գնահատել ուսումնասիրության մեջ ներառված թափոնի յուրաքանչյուր տեսակը ըստ քանակի, բաղադրության և անհրաժեշտության դեպքում էներգետիկ արժեքի
  • Ուսումնասիրության մեջ ներառված թափոնի յուրաքանչյուր տեսակի կառավարման լուծումների առաջարկներ
  • Հայաստանի աղբավայրերի ուսումնասիրություն պարզելու կուտակվող թափոնների տարեկան քանակը և տեսակավորման տնտեսական-տեխնիկական իրագործելիությունը
  • Աղբահավաքման, տեսակավորման, տեղափոխման և վերամշակման սխեմաների առաջարկներ, ներառյալ կայանքների և աղբավայրերի տեղակայման համապատասխանությունը նորագույն տեխնոլոգիաներին և ԵՄ լավագույն փորձին, կարգավորումներին և չափանիշներին
  • Թափոնները նվազեցնելու, ինչպես նաև երկրորդրային հումք տնտեսական շրջանառության մեջ դնելու համար առաջարկներ
  • Նշված լուծումների և տեխնոլոգիաների ներդրմանը խթանող համակարգային դաշտը բարեփոխելու առաջարկներ՝ առաջարկել այլ գործողություններ, որոնք լիովին համապատասխանում են Ծրագրի նկարագրության մեջ նշված նպատակներին:

Ծրագրի արդյունքներ

  • Ծրագրի վերջնական զեկույց (հասանելի է հայերեն և անգլերեն)
  • Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրության իրականացման ուղեցույց (հասանելի է անգլերեն)
  • Կրթական տեսանյութ թափոնների բաղադրության ուսումնասիրության վերաբերյալ (դիտել տեսանյութը)
  • Հայաստանի թիմի համար թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրության իրականացման վերապատրաստման դասընթաց
  • Ֆոկուսային խմբի քննարկում «Վտանգավոր թափոնների կառավարումը Հայաստանում» թեմայով
  • Հանրային զեկույցներ և քննարկում «Թափոնների կայուն կառավարումը Հայաստանում» թեմայով

Ծրագրի տևողություն

Մարտ-սեպտեմբեր, 2019

ԹՔԲՈւ-ն նորություններում

Կոնտակտներ

Հարություն Ալպետյան, ազգային փորձագետ
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
alpetyan[at]aua.am
ace[at]aua.am
Հեռ.՝ +374 60 612 693

Տաթևիկ Վարդանյան, դրամաշնորհների և ծրագրերի մենեջեր
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
t.vardanyan[at]aua.am
ace[at]aua.am
Հեռ.՝ +374 60 612 696