Մարզային աշխատաժողովների մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու միջոցառումներին և նախաձեռնությունների մշակմանը, որոնք կծավալվեն աշխատաժողովների շրջանակներից դուրս և կպահանջեն շարունակական ներգրավվածություն Ակադեմիայի գործունեության մեջ: Միջոցառումները ներառում են՝
տեղական կամ մարզային նախաձեռնությունների բացահայտում և զարգացում, որոնք կարող են արագացնել կայուն և տեղաբաշխված էներգետիկ լուծումների ընդունումը,
վաճառողները կհետևեն իրենց՝ վերականգնվող էներգիայի հետ կապված և էներգաարդյունավետ լուծումների / արտադրանքների վաճառքներին,
բուհերի ուսանողները իրենց համալսարաններում կհրավիրեն կազմակերպել կլոր սեղաններ / քննարկումներ և բանավեճեր կայուն էներգետիկայի հարցերի շուրջ
Այնուհետև, Ակադեմիայի մասնակիցները ամփոփիչ միջոցառման ընթացքում կներկայացնեն այս նախաձեռնությունների արդյունքները:
Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017-ի ամփոփիչմիջոցառում`
«Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը կավարտվի ամփոփիչ միջոցառմամբ, որը տեղի կունենա ՀԱՀ-ում:
Ակադեմիայի մասնակիցները կներկայացնեն իրենց գործունեության արդյունքները:
Ընտրված նախաձեռնությունները կներկայացվեն կարճ զեկույցների և քննարկումների միջոցով, որտեղ կկարևորվի դրանց ուսուցողական դերը:
Ավարտական վկայականները կհանձնվեն Ակադեմիայի պահանջներին բավարարող բոլոր մասնակիցներին: