Հետագա անելիքներ
Մարզային աշխատաժողովների մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու միջոցառումներին և նախաձեռնությունների մշակմանը, որոնք կծավալվեն աշխատաժողովների շրջանակներից դուրս և կպահանջեն շարունակական ներգրավվածություն Ակադեմիայի գործունեության մեջ: Միջոցառումները ներառում են՝
- տեղական կամ մարզային նախաձեռնությունների բացահայտում և զարգացում, որոնք կարող են արագացնել կայուն և տեղաբաշխված էներգետիկ լուծումների ընդունումը,
- վաճառողները կհետևեն իրենց՝ վերականգնվող էներգիայի հետ կապված և էներգաարդյունավետ լուծումների / արտադրանքների վաճառքներին,
- բուհերի ուսանողները իրենց համալսարաններում կհրավիրեն կազմակերպել կլոր սեղաններ / քննարկումներ և բանավեճեր կայուն էներգետիկայի հարցերի շուրջ
Այնուհետև, Ակադեմիայի մասնակիցները ամփոփիչ միջոցառման ընթացքում կներկայացնեն այս նախաձեռնությունների արդյունքները:
Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017-ի ամփոփիչ միջոցառում`
«Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը կավարտվի ամփոփիչ միջոցառմամբ, որը տեղի կունենա ՀԱՀ-ում:
- Ակադեմիայի մասնակիցները կներկայացնեն իրենց գործունեության արդյունքները:
- Ընտրված նախաձեռնությունները կներկայացվեն կարճ զեկույցների և քննարկումների միջոցով, որտեղ կկարևորվի դրանց ուսուցողական դերը:
- Ավարտական վկայականները կհանձնվեն Ակադեմիայի պահանջներին բավարարող բոլոր մասնակիցներին:
