Սույն հարցման նպատակն է ստանալ հիմնական շահագրգիռ կողմերի կարծիքներ՝ այս կարևոր ոլորտի առավել կայուն և մնայուն ապագայի համար: Սա մտքերի և փորձի փոխանակման հարթակ է, որը հնարավորություն կտա ստեղծելու շահառուների ցանց: Բոլոր մեկնաբանությունները կվերանայվեն` ապահովելու, որ քննարկումը մնա հարցաշարի բարձրացրած խնդիրների շրջանակում:
Ծրագրի նպատակներն են՝
- Բացահայտել և ներգրավել վայրի բույսերի հավաքի և մոնիտրոինգի գործընթացում ներգրավված պետական և ոչ պետական հիմնական շահագրգիռ կողմերին:
- Մշակել ՀՀ կառավարության գործողությունների օրակարգ՝ վայրի բույսերի հավաքն ավելի լավ կառավարելու և դրանց կայունությունն ապահովելու համար:
- Բարձրացնել հասարակության իրազեկվածության և ըմբռնման մակարդակը` հասկանալու տնտեսական անհրաժեշտությունները և բնապահպանական խնդիրները հավասարակշռելու անհրաժեշտությունը:
Ոլորտի ներկայիս խնդիրներից մի քանիսն են՝
- Վայրի բույսերի հավաքի կարգավորման և կառավարման օրենսդրական և ինստիտուցիոնալ սահմանափակումները և բացերը:
- Կարգավորումների կիրառում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ:
- Բնապահպանական օրենքների խախտում և մոնիտորինգի հետ կապված խնդիրներ:
- Վայրի բույսերի հավաքի, վերամշակման և վաճառքի հետ կապված գենդերային խնդիրներ կամ բացեր:
- Գյուղական համայքների ներկայացուցիչների համար վայրի բույսերի հավաքին առնչվող նոր բիզնես սկսելու կամ ներկայիս բիզնեսն ընդլայնելու համար ռեսուրսների առկայություն:
- Սահմանափակ համագործակցություն վայրի բույսերի հավաք իրականացնողների միջև և արժեշղթայի անդամների միջև, ինչը խոչընդոտ է հանդիսանում գործունեության ընդլայնման և վաճառքի համար:
- Վայրի բույսերի հավաք իրականացնող կանանց համար շրջակա միջավայրի համար բարենպաստ և կայուն հավաքի պրակտիկաների վերաբերյալ դասընթացների սահմանափակ հնարավորություններ:
- Խնդիրներ` կապված հավաք իրականացնողների, վերամշակողների և վաճառողների համար բնօգտագործման վճարների կիրառման և հարկերի հավաքման հետ:
- Խնդիրներ, որոնք բխում են իրավական ակտերի բացակայության պատճառով վայրի հավաքի վկայագրեր տրամադրող մեկ պետական կառույցի բացակայությունից: