Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարք

14-17 նոյեմբեր, 2017 թ. – Աշխատաժողով «Կայուն զարգացում. տեսություն և իրականացման մեթոդներ»

 

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) համատեղ կազմակերպել են «Կայուն զարգացում՝ տեսություն և իրականացման մեթոդներ» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովը վարե է գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրգիս Ստանիշկիսը և դոկտոր պրոֆեսոր Էգլե Ստանիշկիենե՝ Կաունասի տեխնոլոգիական համալսարանից (Լիտվա): Աշխատաժողովը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ից 17-ը, 2017թ, ժամը 14:00-ից 17:30-ը և ներառել է մի շարք թեմաներ, այդ թվում՝ կայուն զարգացման սահմանումը, սկզբունքները և մարտահրավերները, կայունության գիտությունը, կայուն տնտեսական զարգացման իրականացման մեթոդները (ներառյալ շրջանաձև տնտեսություն, շրջակա միջավայրի կառավարման համակարգեր, էկո-դիզայն, կենսացիկլի գնահատում և կայուն սպառում), կրթություն կայունության համար: Աշխատաժողովն իր մեջ ներառել է մի շարք դասախոսություններ և խմբային աշխատանքներ:

Ամսաթիվ` 14-17 նոյեմբեր, 2017

Ժամ14:00 – 17:30

Վայր՝ Ակիան ցուցասրահ, Հայաստանի ամերիկյան համալսարան, Երևան 0019, Մարշալ Բաղրամյան

Դասընթացներն անվճար էին:

Նախնական գրանցումը պարտադիր է:

Եղել է անգլերեն-հայերեն միաժամանակյա թարգմանություն:

Գրանցումը բաց էր ճարտարագիտության, տնտեսագիտության և քաղաքականության ոլորտի մասնագետների համար: