Նախագծեր

մեր մասին | ցուցահանդես | դասընթաց | նյութեր | կոնֆերանս | նախագծեր | կապ

 

նախագծեր

«Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ի եզրափակիչ կոնֆերանսը` «Վերականգնվող էներգիան ձեր համայնքում» խորագրով, տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում: Միջոցառմանը մասնակցել են 110-ից ավելի մասնակիցներ, այդ թվում ՄԱԶԾ- ի, Ջի-Այ-Զեթ- ի, Երևանի քաղաքապետարանի, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ:

«Ակադեմիա 2017»-ի շրջանակներում Հայաստանի հյուսիսային, կենտրոնական և հարավային համայնքների համար կազմակերպվել են դասընթացներ երեք քաղաքներում՝ Վանաձորում, Արարատում և Կապանում: Դասընթացների ընթացքում ներկայացվել են, թե ինչպես օգտվել այն օրենքներից, տեխնոլոգիաներից և կազմակերպման ձևերից, որոնք վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների միջոցով տնային տենտեսություններն ու համայնքները դարձնում են ավելի էներգաապահով: Մարզային դասընթացներին մասնակցել են 100-ից ավելի մասնակիցներ Հայաստանի տարբեր շրջաններից: Մասնակիցներին առաջարկվել է մշակել նախագծային առաջարկներ, որոնք կներկայացվեն եզրափակիչ միջոցառման ժամանակ:

Դասընթացներից հետո ներկայացվել է քսանվեց (26) նախնական նախագիծ տարբեր համայնքների մասնակիցների կողմից: Այս նախագծերը վերանայվել են ակադեմիայի փորձագետների թիմի կողմից, և մասնակիցներին ուղարկվել են առաջարկներ՝ իրենց նախագծերի հետագա զարգացման և մշակման հետ կապված:

Նախագծերը ներառում են լուծումների լայն շրջանակ, այդ թվում՝ շենքերի էներգաարդյունավետություն, քաղաքային լուսավորություն, տարբեր ոլորտներում վերականգնվող էներգիայի ռեսուրսների կիրառում, թափոններից էներգիայի արտադրում և այլ թեմաներ:

Կոնֆերանսի ընթացքում «Ակադեմիա 2017»-ի մասնակիցները ներկայացրել են իրենց կողմից մշակված նախագծերը՝ պաստառների և կարճ ելույթների միջոցով: Նախնական 25 առաջարկներից ներկայացվել են տասնյոթ (17) նախագծեր:

Եզրափակիչ կոնֆերանսի մանրամասները այստեղ:

Ներբեռնել բոլոր ներկայացված նախագծերը (pdf):