Ակադեմիայի մասին | Մենթորների դասընթաց | Երիտասարդության և քաղհասարակության դասընթաց | Երիտասարդության և քաղհասարակության քայլը՝ նախագծային առաջարկների մշակում |  Երիտասարդության և քաղհասարակության քայլը՝ նախագծերի իրականացում | Եզրափակիչ փառատոն | Նյութեր |  Կապ

Խմբերն ավարտեցին իրենց նախագծերը և պատրաստվեցին ներկայացնելու կատարված աշխատանքը 2018թ. դեկտեմբերի 1-ին կայանալիք Եզրափակիչ փառատոնի ընթացքում: Արդյունքում՝ հաղթող նախագծերը վերաբերում էին՝

  1. Արևային ջերմատաքացուցիչների տեղադրմանը
  2. Էներգաարդյունավետ լուսավորության տեղադրմանը
  3. Կայուն էներգետիկայի խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը
  4. Համայնքային մակարդակով հետազոտության անցկացմանը և շենքերի էներգետիկ աուդիտի իրականացմանտը
  5. Արևային չորանոցների տեղադրմանը

ՋԵՐՄՈՑՆԵՐ, ՇԵՆՔԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՈՒԴԻՏ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՉՈՐԱՆՈՑՆԵՐ. ԴԱՍԸՆԹԱՑ ՃԱՄԲԱՐԱԿ

Օրակարգ

Օր՝ 2018 թվականի նոյեմբերի 17

Վայր՝ Տիգրան Մեծ 18/2, Ճամբարակ

2018-ի նոյեմբերի 17-ին Գետիկի հովտի բնակիչների, ինչպես նաև դրամաշնորհ ստացած խմբերի համար Ճամբարակում անցկացվեց առանձին դասընթաց: Դասընթացի թեմաներն էին՝

  1. Շենքերի էներգետիկ աուդիտ
  2. Ջերմոցների նախագծում, կառուցում և օգտագործում
  3. Արևային ջրատաքացուցիչների նախագծում, արտադրություն և օգտագործում

Դասընթացը բաղկացած էր գործնական աշխատանքից, դասախոսություններից, ինչպես նաև Գետիկի հովտում ջերմոցների և արևային չորանոցների տեղադրման հնարավորությունների վերաբերյալ կլոր սեղան քննարկումներից: Մասնակիցները նաև հնարավորություն ստացան դասընթացի անցկացման վայրում իրականացնելու էներգետիկ աուդիտ: