Ծրագրի մասին
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը Հայաստանի կառավարության հետ համատեղ մեկնարկել է «Կոշտ կենցաղային թափոնների տեղական կառավարման պլանավորման» ծրագիրը, որը ֆինանսավորում է ՀԱՀ Քաղաքականությունների մշակման և հետազոտությունների հիմնադրամը:
Ծրագրի կարճաժամկետ ազդեցությունը կլինի համայնքներում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ավելի կայուն պլանավորումը, որը կհամապատասխանի ազգային քաղաքականությանն ու ռազմավարական նպատակներին: Ծրագրի երկարաժամկետ նպատակ այն է, որ համայնքները կիրառեն կոշտ կենցաղային թափոնների կայուն կառավարման գործելակերպեր: Մասնավորապես՝
- Ծրագրեր՝ ուղղված թափոնների կանխարգելմանն և նվազագույնի հասցնելուն (համայնքներում իրազեկվածության բարձրացում)
- Ծրագրեր՝ ուղղված ապրանքների բազմակի օգտագործմանը
- Ռեսուրսների վերականգնում
- Ծախսի ամբողջական վերականգնում՝ «աղտոտողը վճարում է» և «արտադրողի պատասխանատվություն» սկզբունքների հիման վրա
- Տնային պայմաններում և համայնքներում կոմպոստավորում
- Կատարողականի գնահատում՝ հիմնված ցուցանիշների վրա
- Կատարողականի վրա հիմնված պայմանագրերի կնքում
- Թափոնների առաջադեմ մշտադիտարկում
- Փոքր համայնքնապետարանների միջև համագործակցություն
- Տարանջատ հավաքման կենտրոնների ստեղծում
- Թափոնների հավաքի լոգիստիկայի օպտիմալացում
ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը նպատակ ունի ԵՄ–Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում մոտենալու ԵՄ չափանիշներին և նպաստելու կայուն զարգացման նպատակների առումով Հայաստանի հանձնառության կատարմանը՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգի» շրջանակներում:
Ծրագրի գործողությունների շրջանակ
- Միջազգային փորձի ուսումնասիրում (թափոնների կայուն կառավարման պլանավորման վերաբերյալ)
- ՀՀ օրենսդրական շրջանակի գնահատում (թափոնների կայուն կառավարման պլանավորման վերաբերյալ)
- Բազմաշահառու խմբերի ներգրավում
- Համայնքներում կոշտ կենցաղային աղբի կառավարման պլանավորման ուղեցույցների մշակում
- Համայնքներում կոշտ կենցաղային աղբի կառավարման պլանավորման ուղեցույցների մշտադիտարկման պահանջների վերաբերյալ ուղեցույցի մշակում
- Ուղեցույցները կիրառելու համար տեղական կառավարման մարմինների վերապատրաստման կարիքների գնահատում
Ծրագրի տևողությունը
2020թ. ապրիլ – 2021թ. հունվար
Ծրագրի վերջնարդյունքներ
Կոնտակտներ
Հարություն Ալպետյան, Ծրագրի գլխավոր հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
alpetyan[at]aua.am, ace[at]aua.am
Հեռ.՝ +374 60 612 693
Տաթև Հարոյան, Ծրագրի համակարգող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
tharoyan[at]aua.am, ace[at]aua.am
Հեռ.՝ +374 60 612 520