GAtES – «Հայ-գերմանական ցանց՝ էկոհամակարգերի ծառայությունների բարելավման նպատակով ԱՏՀ հանրային մասնակցության խթանում՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման ապահովման միջոց»

Ծրագրի մասին | Դասախոսների փոխանակման ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ և աշխատաժողովներ | Մագիստրոսական թեզեր և ուսանողների փոխանակման ծրագրեր | Ակադեմիական հրատարակություններ գրախոսվող ամսագրերում | Միջազգային գիտաժողով | Գիտելիքի փոխանակման հարթակ | Կապ

Ծրագրի անվանում՝ Հայ-գերմանական ցանց՝ էկոհամակարգերի ծառայությունների բարելավման նպատակով ԱՏՀ հանրային մասնակցության խթանում՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման ապահովման միջոց»

Տևողություն՝ 2018-2021 (չորս տարի)

Գլխավոր գործընկեր՝ Հոհենհայմի համալսարան, Գերմանիա

Հայաստանյան գործընկեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ), Յակոբեան բնապահպանական կենտրոն

Ֆինանսավորող կազմակերպություն՝ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ

Ծրագրի նկարագիր

2018 թվականից սկսած Հոհենհայմի համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համագործակցում են «DAAD» Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ֆինանսավորմամբ իրականացվող 4-ամյա ակադեմիական փոխանակման ծրագրի շրջանակում: Ծրագրի լիարժեք անվանումն է «Հայ-գերմանական ցանց՝ էկոհամակարգերի ծառայությունների բարելավման նպատակով ԱՏՀ հանրային մասնակցության խթանում՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման ապահովման միջոց»

Միջազգային մակարդակով էկոհամակարգերի ծառայությունների բարելավման նպատակով ԱՏՀ հանրային մասնակցության խթանումը (PPGIS) դարձել է հատկապես պահանջված, քանի որ թույլ է տալիս էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ ստացած տեղեկատվությունը ինտեգրել կենսաֆիզիկական տվյալների հետ (օրինակ՝ կենսաբազմազանության, էրոզիայի պրոցեսների մասին) և փորձի վրա հիմնված կառավարման ծրագրերում: Ծրագիրը ՀԱՀ-ի դասախոսներին և հետազոտողներին հնարավորություն է ընձեռում էկոհամակարգերի ծառայությունների և PPGIS-ի վրա հիմնված մեթոդների վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերել և  հետագայում դրանք օգտագործել կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման համար: Էկոհամակարգերի ծառայությունների և PPGIS մոտեցումների մասին գիտելիքները ՀԱՀ-ի դասախոսական կազմին հնարավորություն կտան դրանք ներդնել բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացում ստանալու համար նախատեսված առարկաներում: 

ՀԱՀ-ի հետազոտողները կզարգացնեն նաև PPGIS-ի վրա հիմնված մոտեցումների և հասկացությունների քննադատական գնահատումը, ինչպես նաև դրանք հետազոտական ծրագրերում կիրառելու ունակությունը: էկոհամակարգային ծառայությունների հասկացությունը հետխորհրդային համատեքստում կիրառելով Հոհենհայմի համալսարանի դասախոսական կազմը և ուսանողները ձեռք կբերեն միջազգային համագործակցության փորձ և կմշակեն ռազմավարություն անտառների ու արոտավայրերի կենսաբազմազանության պահպանման համար:

Ծրագրի հատուկ գործողությունները ներառում են.

Նախագծի հիմունքները

Հայաստանը կենսաբազմազանության գլոբալ կենտրոն է: Ճիշտ է՝ Հայաստանն ունի շատ հարուստ բուսական և կենդանական կենսազանգված, սակայն հանքարդյունաբերության, անասնապահություն, ծառահատման, ջրի ոչ խնայողաբար օգտագործման և բազմաթիվ այլ պատճառների հետևանքով այն մեծ անտրոպոգեն վտանգի տակ է: Հատկապես վտանգված են անտառները և արոտավայրերը: Այս էկոհամակարգերի քայքայումն ուղեկցվում է էկոհամակարգային ծառայությունների վերացմամբ, ներառյալ՝ վերահսկողությունը (փայտանյութի, սննդի, դեղորայքի), կանոնակարգումը (ջրի պահեստավորման, էրոզիայի վերահսկման) և մշակութային ծառայությունները (մշակութային ժառանգության, էկոտուրիզմի):

Էկոհամակարգային ծառայությունների հասկացությունը կարևոր գործիք է կենսաբազմազանության պահպանման և զարգացման ռազմավարությունների համար, օրինակ՝ շրջակա միջավայրի և դրա արժեքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև որոշումների կայացման և ճիշտ պլանավորման մառումներով: Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել էկոհամակագյաին ծառայությունների հասկացողությունը կայուն զարգացման մեջ կիրառելու համար: Սակայն հասկացությունը դեռ խորթ է տարածաշրջանի համար և հայկական գիտական ու կրթական ոլորտը մեծապես տարանջատված է համաշխարհային գիտական համայնքից: Նախագիծը մասամբ ուղղված է նաև այս բացը լրացնելուն՝ հատկապես տեղացի շահառուների շահերն ու մտահոգությունները կենսաբազմազանության և էկոհամակարգի ծառայությունների պահպանման տեսանկյունից: