Հրազդան գետում լուծված թթվածնի մակարդակի մոնիտորինգ
![](https://ace.aua.am/files/2022/07/ace-uw.png)
Տևողությունը՝ 2007-2008
Ծրագրի գործընկերները՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն և Վաշինգտոնի համալսարան
Հրազդան գետ համարվում է Հայաստանի կենտրոնական ջրուղին և երկրի երկրորդ ամենամեծ գետը: Չնայած, որ գետում կա արտահոսք տարբեր գյուղատնտեսական, կոմերցիոն, արտադրական և կենցաղային աղբյուրներից, դրա վրա ամենամեծ ազդեցությունն ունեն Երևանի գրեթե ամբողջությամբ չմաքրված կենցաղային կեղտաջրերը: Վատ մաքրված կենցաղային կեղտաջրերի թողած ազդեցությունն ակնհայտ է դառնում ջրի որակի ամենատարբեր ցուցանիշներից՝ հատկապես լուծված թթվածնի մակարդակի կտրուկ անկումից:
Այս հետազոտությունը նպատակ ուներ որոշել Հրազդան գետի վրա Երևանի կենցաղային կեղտաջրերի արտահոսքի ազդեցությունը՝ 18 կմ երկայնքով լուծված թթվածնի մակարդակի դիտարկումից:
Ջրի որակի թեստավորումն անցկացվել է 2008 թվականի մարտից օգոստոս ամիսներին: Լուծված թթվածնի մակարդակն իջել է այնքան, որ հագեցվածության մակարդակի 5%-ից քիչ է եղել (տվյալ ջերմաստիճանում և ճնշման դեպքում թթվածնի առավելագույն պարունակությունը): Լուծված թթվաշնի մակարդակները մասնակի փոխվել են կեղտաջրերի արտահոսքից հետո առաջին 10 կիլոմետրում, սակայն դրանք կրկին արժեզրկվել են՝ հավանաբար գյուղատնտեսական արտահոսքի կենսաբանական թթվածնի պահանջարկի պատճառով: Ուսումնասիրվող տարածքում կեղտաջրերի արտահոսքերից 16 կիլոմետր ներքև լինելը բավարար չէր, որպեսզի գետը հասնի լիարժեք օդի մաքրման/փոփոխության:
Այս ուսումնասիրության ընթացքում հավաքագրվել են նաև ջրի որակի, հիդրոլոգիական, կենսաբանական, մթնոլորտային և դիտողական լրացուցիչ տվյալներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել տարբեր սցենարների ներքո գետի լուծվող թթվածնի պարունակության կանխատեսող մոդել ստեղծելու համար:
![](https://ace.aua.am/files/2022/07/image0012.jpg)
![](https://ace.aua.am/files/2022/07/image004.jpg)
![](https://ace.aua.am/files/2022/07/dissolved-oxgyen.gif)