Մենթորների դասընթաց
«Մենթորների դասընթաց»-ը տեղի է ունեցել 2018թ. օգոստոսի 24-ին և 25-ը, ժամը 10:00-ից 16:45-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դասընթացի նպատակն էր պատրաստել մասնակիցներին՝ հետագայում ուղղորդելու և օգնելու համայնքների երիտասարդներին կայուն էներգետիկայի վերաբերյալ նախագծային առաջարկների մշակմանը հարցում: Առաջարկները, որոնք մշակվելու են, կարող են ներառել լուծումների լայն շրջանակ, այդ թվում՝ շենքերի էներգաարդյունավետություն, արևային ջրատաքացուցիչների տեղադրում, վառարանների էներգաարդյունավետության բարձրացում, համայնքային էներգիայի բարելավման կարիքների գնահատում, համայնքային շենքերի էներգետիկ աուդիտի և այլ թեմաներ:
«Մենթորների դասընթաց»-ին մասնակցել են նրանք, ովքեր մասնակցել են 2016 կամ 2017 թվականների Ակադեմիաների դասընթացներից որևէ մեկին,: Երևանից դուրս բնակվողներին տրամադրվել է ուղևորափոխադրում և հյուրանոցային կացություն:
«Մենթորների դասընթաց»-ը հաջողությամբ ավարտածներին կտրվի մասնակցության վկայական և նրանք կհրավիրվեն, որպես նախագծային առաջարկների մշակման մենթոր, ծրագրի հաջորդ դասընթացին, որը տեղի կունենա 2018թ.-ի սեպտեմբերի 15-ից 16-ը Ճամբարակում:
«Մենթորների դասընթաց»-ի օրակարգը՝ օր 1 և օր 2
Ամսաթիվ՝ օգորստոս 24 և օգոստոս 25
Վայր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան