Աղետների ռիսկի նվազեցման համագործակցություն (ALTER)

Ծրագրի տևողությունը

2018-2020

 

Ծրագրի նկարագրությունը

Աղետների ռիսկի նվազեցման համագործակցության կամ կարճ՝ALTER-ի նպատակն է հանրային-մասնավոր գործընկերության հաստատումը ջրհեղեղի ռիսկի կանխման համար, որը կարող է ի հայտ գալ ջրամբարի կամ պոչամբարի պատվարի վնասման դեպքում: Եվրոպական միութան հմտությունները, տեխնոլոգիաները և փորձը կփոխանցվեն Հայաստան: Գործընթացները կշեշտադրեն լիարժեք համագործակցության կարևորությունը տեղական համայնքների, ոչ պետական կազմակերպությունների, նախարարությունների և մասնավոր սեկտորի ընկերությունների միջև: Ծրագրի տևողությունը 24 ամիս է և համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության վարչության կողմից:

Ծրագիրը կիրականացվի երեք պիլոտային տարածքներում, որտեղ պատվարները և այլ գործողությունները տեղական համայնքների համար ռիսկեր են առաջացնում։ Այդ տարածքներն են Ախթալայի և Թեղուտի տարածաշրջանը Լոռու մարզում, Որոտանի կասկադը և հարակից պատվարները Սյունիքի մարզում և Կապանն ու Ողջի գետի ավազանը Սյունիքի մարզում։

Ալեքսանդր Առաքելյան՝ ծրագրի համակարգող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ alexander.arakelyan[at]aua.am, ace[at]aua.am

Շոն Ռեյնոլդս՝ հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ sreynolds[at]aua.am, ace[at]aua.am

Աղավնի Հարությունյան՝ հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝  a.harutyunyan[at]aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612 687

ALTER-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄ: Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատախանատու հանքարդյունաբերության կենտրոնը կիրականացնի իրազեկության բարձրացման և տեղեկատվության տարածման հետ կապված գործառույթներ: Այս գործողությունները նպատակաուղղված կլինեն ծրագրի արդյունքների առավելագույնին հասցնելուն՝ հաղորդակից լինելով համապատասխան լայն լսարանն, որն իր մեջ կընդգրկի տեղի շահագրգիռ կողմերին, համայնքներին և ընդհանուր հանրությանը։
Տրամադրվող առանցքային արդյունքներն են՝

  • ծրագրի հաղորդակցության պլան,
  • ծրագրի կայքի, լոգոների և այլ բրենդային նյութերի ամբողջական մշակում,
  • տարատեսակ տարածման և հաղորդակցության միջոցներ՝ ներառյալ նախագծի թռուցիկները, մամլո հաղորդագրությունները, հոդվածները և սոցիալական մեդիան,
  • վերապատրաստման դասընթացի և ամառային դպրոցի կազմակերպում՝ ուղղված սկսնակ մասնագետներին և քաղաքացիական պաշտպանության անձնակազմին,
  • բազմալեզու վերջնական հաշվետվության՝ ներառելով նախագծի ձեռքբերումները և քաղված դասերը։

ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԸ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԸՆԴԴԵՄ ԵՐԿՐԱՇԱՐԺՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ: Այս աշխատանքային փաթեթում Կիպրոսի Եվրոպական համալսարանի փորձագետները կաշխատեն երկրաշարժի գոտիներում գտնվող պատվարների հետ կապված ռիսկերին առնչվող լավագույն փորձը բացահայտելու համար: Նրանք կվերլուծեն անցյալում տեղի ունեցած նմանատիպ իրադարձությունները և կհարմարեցնեն այդ փորձը Հայաստանի համար։ Այս աշխատանքային փաթեթի վերջնական նպատակն է զարգացնել այնպիսի փորձառություններ, որոնք կարող են ընդունվել ամբողջ Հայաստանում:
Տրամադրվող առանցքային արդյունքներն են՝

  • լավագույն փորձի հավաքագրման և վերլուծության հարցաթերթիկ,
  • լավագույն փորձի հարմարեցման և ընդունման մեթոդաբանությունը, ինչպես նաև հավաքագրված լավագույն փորձի մանրամասները ներկայացնող փաստաթուղթ:

ՀԱՆՐԱՅԻՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՔՐ ՄԱՍՇՏԱԲԻ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ: Այս բազմաբովանդակ աշխատանքային փաթեթը կօգտագործի նախորդ աշխատանքային փաթեթում սահմանված լավագույն փորձը։ Այն կիրականացնի Հայաստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը, որը հայտնի է որպես ԱՌՆԱՊ։ Մասնավորապես, ԱՌՆԱՊ-ը կազմակերպելու է  դասընթացներ, փոքրածավալ վարժություններ և սեմինարներ, որոնք կհամախմբեն տեղական համայնքներին և մասնավոր ընկերություններին, որոնք կառավարում են պատվարի ենթակառուցվածքը:
Տրամադրվող առանցքային արդյունքներն են՝

  • ստորագրված պայմանագրեր հանրային-մասնավոր գործընկերության մասին,
  • տեղական համայնքների դիմակայության բարելավմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ,
  • լավագույն փորձին ուղղված 3 դասընթաց և ուսումնական նյութեր,
  • փոքրամասշտաբ վարժություններ ծրագրի յուրաքանչյուր տարածքում՝ հիմնված իրատեսական սցենարների վրա, ներառյալ բոլոր նյութերը։

ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԳՈՐԾԻՔՆԵՐԻ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ՝ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոնը կիրականացնի  ALTER ծրագրի չորրորդ աշխատանքային փաթեթը։ Այս աշխատանքային փաթեթն ուղղված է մեթոդների, գործիքների, հմտությունների և փորձի փոխանակմանը՝ ռիսկերի կառավարման և պատրաստվածության համար։ Մասնավորապես, փաթեթն ուղղված կլինի գործիքների և ռազմավարության տրամադրմանը, տեղական իշխանության ղեկավարների որոշումների կայացմանն աջակցելու համար։ Այս գործիքները կհարմարեցվեն Հայաստանի հատուկ կարիքներին և մարտահրավերներին:
Տրամադրվող առանցքային արդյունքներն են՝

  • սենսորների փաթեթ՝ պատվարի կայունության վերահսկման և առկա նախազգուշացնող համակարգերհամարին ինտեգրման համար,
  • Web GISհամակարգ՝ ոչ տեխնիկական մասնագետների որոշումների կայացմանն աջակցելու համար,
  • ջրհեղեղի էվոլյուցիայի կանխատեսման ծրագրային ապահովման ընտրություն և կարգավորում,
  • վեբ գործիք՝ ջրհեղեղի դեպքում տարահանումներին աջակցման համար,
  • վեբ գործիք՝ ջրհեղեղից հետո ապրանքների մատակարարման ապահովման համար։

Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝

  1. Աթենքի ազգային օբսերվատորիա, գեոդինամիկայի ինստիտուտ (գլխավոր գործընկեր),ծ
  2. Կիպրոսի եվրոպական համալսարան, Ռիսկերի և գիտական որոշումների կայացման լավագույն փորձի կենտրոն,
  3. Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոն,
  4. Հայաստանի ամերիկյան համալսարան, Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն
  5. Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ)

Ֆինանսավորումը՝ Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանություն