ԱԼՊՄԱԿԱ – Ալպյան Լեռնային Մարգագետինների Կառավարում
ԱԼՊՄԱԿԱ ծրագիրը Biodiversa+-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է և որի գործըներներն են Շվեդիան, Հայաստանը, Ավստրիան, Դանիան և Գերմանիան։ Հայաստանում այն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ծրագրի ուսումնասիրության ենթակա տարածքներն են Արագածոտնի, Լոռվա, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում գտնվող ալպյան լեռնային մարգագետինները: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2023թ. ապրիլից մինչև 2026թ. մարտ:
Համատեքստ
Ալպյան լեռնային մարգագետինները հանդիսանում են կենսամիջավայրի տեսակ, որը պահպանվում է ԵՄ Կենսամիջավայրի մասին դիրեկտիվի ներքո (Natura 2000 կոդ 6520): Այնտեղ առկա են անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների տեսակներ, որոնք նույնպես պաշտպանված են ԵՄ-ի Կենսամիջավայրի, ինչպես նաև Թռչունների մասին դիրեկտիվներով: Հաճախ, այս մարգագետինների, ինչպես նաև պահպանվող տարածքներում (Natura 2000 վայրեր) և տարածքներից դուրս գտնվող տեսակների պահպանության բարենպաստ կարգավիճակը վտանգված է գյուղատնտեսական հողերի լքման կամ մարդկային գործունեության նվազեցման` թերօգտագործման պատճառով: Այս վտանգներին առնչվող կանոնակարգերի թերությունը կայանում է նրանում, որ կառավարման տեսանկյունից դրանք հիմնականում կենտրոնանում են գերօգտագործման խնդրի վրա, իսկ թերօգտագործման խնդրին սակավ ուշադրություն է դարձվում: Ներկայումս նկատվում է լեռնային մարգագետինների որակական և քանակական պահպանման բացասական միտում: ԵՄ մակարդակով առկա է նաև խախտման վերաբերյալ արձանագրում, համաձայն որի` Գերմանիան անբավարար միջոցառումներ է ձեռնարկում նման մարգագետինների պահպանման համար: Վերոնշյալը մատնանշում է առկա և բարենպաստ կարգավիճակ ունեցող մարգագետինների պահպանման սոցիալ-քաղաքական հրատապությունը, ինչպես նաև այնտեղ և այլ վայրերում կիրառվող կառավարման լավագույն փորձի ձեռքբերման կարևորությունը:
Ծրագրի հիմնական նպատակներն ու գործողությունները
ԱԼՊՄԱԿԱ ծրագրի ընդհանուր նպատակն է բացահայտել լեռնային մարգագետինների բարենպաստ կարգավիճակի պահպանման լավագույն փորձը` չնայած թերօգտագործման սպառնալիքին, և բացատրել սեփականության տարբեր ռեժիմների, ինչպես նաև պահպանվող տարածքներում այդպիսի մարգագետինների ազդեցութան լավագույն փորձը:
Հայաստանում, Ավստրիայում, Գերմանիայում և Շվեդիայում միջդիսցիպլինար հետազոտական աշխատակազմը՝ սերտ համագործակցելով տեղական շահագրգիռ կողմերի հետ, կիրականացնի հետևյալը`
– Հիմնվելով ուսումնասիրություններում հաստատված գիտելիքների վրա, գտնել լեռնային մարգագետիններում պահպանության բարենպաստ կարգավիճակի պահպանման արդի լավագույն փորձը,
– Գտնել կառավարման նորարարական գործիքներ, գործընկերներ և նոր մոտեցումները, որոնք համապատասխանում են նման մարգագետինների բարենպաստ կառավարմանը,
– Ներկայացնել սեփականության տարբեր ռեժիմների նշանակությունը և պաշտոենապես պահպանվող տարածքներում կամ դրանից դուրս մարգագետնինների գտնվելու կարևորությունը,
– Օգտագործելով աշխարհագրական տեղեկատվական համակարգերը ուրվագծել մարգագետինների փաստացի և հնարավոր թերօգտագործման պատկերը և հեռահար զոնդավորման միջոցով նկարագրել մարգագետինների օգտագործման վիճակը,
– Տարբեր շահագրգիռ կողմերի հետ միասին մշակել 2030 և 2050 թվականների համար լեռնային մարգագետինների կառավարման սցենարներ։
ԱԼՊՄԱԿԱ ծրագրի շրջանակներում տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավվածության նպատակն է` (ա) զարգացնել հասարակության համար ամուր գիտելիքներ, (բ) բացահայտել տարբեր գիտելիքներ և շահագրգիռ կողմերի տարբեր «գիտելիքների տեսակները» ինտեգրել նոր գիտելիքների մեջ, և (գ) ապահովել խնդիրների ամբողջական ըմբռնում և լուծումների/գործիքների համատեղ ստեղծում, որոնք կիրառելի կլինեն տարբեր համատեքստերում: Արդյունքերը կներկայացվեն գիտական և հանրային ցանցերի միջոցով: Մեթոդներն ու արդյունքները կհրապարակվեն բաց հասանելիությամբ գրախոսվող ամսագրերում, ինչպես նաև կիրականացվեն լայնածավալ իրազեկման և հաղորդակցման աշխատանքներ տարբեր լսարանների համար:
ԱԼՊՄԱԿԱ ծրագիրը նախատեսված է քաղաքականություն մշակելու, ինչպես նաև տեղական մակարդակում կառավարման որոշումների համար: Ծրագիրը հատկապես կիրառելի է այն իրավիճակներում, երբ մարգագետինների պահպանության բարենպաստ կարգավիճակը վտանգված է, կորսված կամ անհրաժեշտ է ստեղծել առաջին անգամ:
Ծրագրի գործընկերները
— Mid Sweden համալսարան, Բնական գիտությունների, նախագծման և կայուն զարգացման ֆակուլտետ (Oստերսունդ, Շվեդիա)
— Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոն (Երևան, Հայաստան)
— Բնական ռեսուրսների և կենսաբանական գիտությունների համալսարան, Լանդշաֆտային, տարածական և ենթակառուցվածքային գիտությունների ֆակուլտետ, տնտեսագիտության և սոցիալական գիտությունների ամբիոն (Վիեննա, Ավստրիա)
— Կոպենհագենի համալսարան, Երկրաբանության և բնական ռեսուրսների կառավարման ֆակուլտետ (Կոպենհագեն, Դանիա)
— Տվյալներ և վերլուծություն, DHI A/S (Հորշոլմ, Դանիա)
— Գյուղատնտեսության սոցիալական գիտությունների ինստիտուտ, Սոցիակալան անցման և Գյուղատնտեսության ֆակուլտետ, Հոհենհայմի համալսարան (Շտուտգարտ, Գերմանիա)
Նորությունների լուսաբանում
Ալպյան լեռնային մարգագետինների հետազոտություն Հայաստանում և եվրոպական այլ երկրներում (https://newsroom.aua.am/2023/07/25/researching-alpine-meadows-in-armenia-and-other-european-countries/)
Հետադարձ կապ
Այս նախագծի վերաբերյալ լրացուցիչ հարցեր և տեղեկություն ստանալու համար դիմե՛լ [email protected] էլ. հասցեին
Տարածքների ընտրությունը Հայաստանում
Հիմնական քարտեզը, որն օգտագործվել է Հայաստանում ուսումնասիրության ենթակա տարածքների ընտրության համար:
