Ինչե՞ս գրել հաջողակ դրամաշնորհային ծրագիր

Հանդիպման մասին՝

Սույն թվականի հունվարի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Ինչպե՞ս գրել հաջողակ դրամաշնորհային ծրագիր» հանդիպիպումը: Հանդիպումը վարեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։

Հունվարի 1-ից ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնում մեկնարկել է EU Horizon Europe-ի կողմից ֆինանսավորված OTTERS նախագիծը` «Սոցիալական վերափոխում ջրային տնտեսության ոլորտում՝ «քաղաքացի գիտնականների» ներգրավվման միջոցով»։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 միլլիոն Եվրո։ Հայաստանի ամերիկյան համալսարանը գլխավորելու է 10 երկրներից բացկացած կոնսորցիումը։

Խոսնակի մասին՝

Ալեն Ամիրխանյանը 2013թ-ից հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն։ 2014թ-ին նա հիմնել է ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և հանդիսանում է վերջինիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դասավանդում է բնապահպանական առարկաներ ՀԱՀ բակալավրի և մագիստրատուրայի բաժիններում։ Նախքան ՀԱՀ տեղափոխվելը Ալեն Ամիրխանյանը հանդիսանում էր Մայքլ Փորտերի «Նախաձեռնություն հանուն մրցունակ ներքին քաղաքի» /Initiative for a Competitive Inner City/ կազմակերպության հետազոտությունների գծով ավագ փոխնախագահը։ Ալեն Ամիրխանյանը էներգիայի արդյունավետության, ինչպես նաև տնտեսական և քաղաքային զարգացման հարցերի շուրջ խորհրդատվական ծառայություններ է մատուցել Համաշխարհային բանկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և Brookings Institution հետազոտական խմբին։ Ներկայումս նրա ակադեմիական հետաքրքրությունները ներառում են քաղաքային բնապահպանական կայունությունը, արհեստական միջավայրի «կանաչապատումը» և շրջանաձև տնտեսությունը, քանի որ այն առնչվում է քաղաքների «կանաչապատման» հետ։ Ալենն ունի մագիստրոսի աստիճան քաղաքային պլանավորում մասնագիտացմամբ, որը ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքային ուսումնասիրությունների և պլանավորման բաժնից։