Կայուն սպառումը և սոցիալական փոփոխությունները: Միջամտություն առօրյա կենսակերպին

Ոչ կայուն սպառման մոդելները կարող են հանգեցնել բացասական սոցիալական և բնապահպանական ազդեցությանը, հատկապես կլիմայի փոփոխությանը: Կան սպառման որոշակի ոլորտներ, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն, քան մյուսները, ինչպիսիք են, օրինակ, շարժունակությունը, մսի սպառումը և տների ջեռուցումը: Այս աշխատաժողովում նախ կներկայացվեն առօրյա կյանքի դինամիկան հասկանալու սոցիոլոգիական մոտեցումները, որոնք շրջակա միջավայրի տեսանկյունից էական նշանակություն ունեն, օրինակ՝ տեղաշարժվելը, կերակուր պատրաստելը կամ տանը հարմարավետ լինելը: Այնուհետև խմբերում աշխատելով կընտրվեն ոչ կայուն փորձի և միջամտելու ուղիներ՝ հաշվի առնելով սոցիալական նորմերը, նյութական պայմանավորվածությունները, հմտություններն ու կարողությունները, ի թիվս այլ գործոնների: Աշխատաժողովի նպատակն է ճանաչել, թե ինչպես պետք է կայուն սպառման դինամիկան ներառված լինի սոցիալական, ինստիտուցիոնալ և նյութական պայմանավորվածությունների մեջ: Միայն վարքագծի փոփոխության կամ ավելի արդյունավետ տեխնոլոգիաների վրա ազդելու տեղեկատվական արշավները բավարար չեն: Փոփոխությունը պետք է հասկանալ իրենց ողջ բարդությամբ: Վերջնական արդյունքն առաջին քայլն է դեպի ավելի կայուն սպառման համար համատեղ ստեղծված սոցիալական փոփոխությունների նախաձեռնություններ:

Խոսնակի մասին.

Մարլին Սահակյանը Շվեյցարիա Ժնևի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր է, որտեղ նրա սոցիոլոգիական ուղղվածությունն է սպառման ուսումնասիրությունները և կայունութունը: Նա համակարգում է էներգետիկայի, սննդի և բարեկեցության վերաբերյալ հետազոտական նախագծերը՝ հաճախ աշխատելով միջառարկայական թիմերի հետ: Նա 2012 թվականին հիմնել է «SCORAI Europe» կայուն սպառման հետազոտությունների և գործողությունների ցանցը, և հանդիսանում է Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի սպառման հետազոտական ցանցի համանախագահ: Նա նաև Բրիստոլի համալսարանի հրատարակչության հետ համատեղ նոր թողարկված «Consumption & Society» ամսագրի համախմբագիրն է:
Թիրախային խմբերն են տեղի կառավարման մարմիները և քաղաքացիական հասարակության կազմակերպության ներկայացուցիչները:

Հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ: