ՊՈՆՏՈՍ աշխատաժողով՝ ծրագրի արդյունքների ներկայացման համար

Թեմա՝ Ինչպես տիեզերքից ստացված տեղեկատվությունը կարող է օգտակար լինել որոշումներ կայացնելիս

Նկարագիր՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը համատեղ ս.թ. հունիսի 24-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախատեսում են ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում իրականացնել բաց աշխատաժողով՝ մարզում գործունեություն ծավալող մասնագետների, ՏԻՄ ներկայացուցիչների, որոշում կայացնողների, հասարակական կազմակերպությունների, Սևանի ավազանի շուրջ հետազոտություններ իրականացնող ծրագրերի ներկայացուցիչների և այլ շահառու կողմերի համար:

Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  1. Արբանյակային դիտարկման համակարգերը, աղբյուրերը, կիրառությունները, դերը շրջակա միջավայրի մոնիթորինգի համար
  2. Սևանա լճի և ջրհավաք ավազանի համար իրականացված հետազոտությունները՝ արբանյակայնի պատկերների կիրառմամբ
  3. ՊՈՆՏՈՍ պլատֆորմի և գործիքակազմի ներկայացում՝ դերը Սևանա լճի մոնիթորինգի համար
  4. ՊՈՆՏՈՍ ծրագրի արդյունքների և արբանյակային տվյալների դերը որոշում կայացնելու համար։

 

Աշխատանքային լեզու՝ հայերեն

Օրակարգին ծանոթանալու և հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել ծրագրի կայքէջ հետևյալ հասցով՝ http://pontos-eu.aua.am/։