Հյուսիսային լուծումներ կայուն քաղաքների համար

Ծրագրի տևողությունը

2019

 

Ծրագրի նկարագրությունը

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Երևանում Շվեդիայի դեսպանությունը Շվեդական Ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ կազմակերպում են «Հյուսիսային լուծումներ կայուն քաղաքների համար» ցուցահանդես և համանուն աշխատաժողովներ ՀԱՀ-ում՝ Շվեդիայի ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ:

Ցուցահանդեսի և աշխատաժողովի նպատակ է վարել քննարկումներ Երևանում և Հայաստանում քաղաքաշինության ոլորտում բնապահպանական ու սոցիալական կայունության վերաբերյալ՝ հյուսիսային քաղաքներում քաղաքաշինության պլանավորման և խելացի տեխնոլոգիաների նորարարությունները ցուցադրելու և քննարկելու միջոցով:

Աշխատաժող
Աշխատաժողովի ընթացքում երեք հյուսիսային երկրների փորձագետներ իրենց փորձը կփոխանակեն շարժունակ քաղաքաշինության, ճանապարհային անվտանգության և օդի որակի վերաբերյալ: Բանախոսությունների թեմաներն են՝

– «Հեծանվային քաղաքաշինությունը և Կոպենհագենի հեծանվային պատմությունը» (Դանիա/Copenhagenize)
– «Ցատկ կատարել. ճանապարհային անվտանգության լուծումների օրինակներ» (Շվեդիա/ SweRoad)
– «Օդի որակի մշտադիտարկման նոր մոտեցումները և տեղական օդի որակի կառավարման մեջ դրանց ներուժի օգտագործումը» (Ֆինլանդիա/Vaisala),

Միջոցառումը կմեկնարկի Երևանի առաջին փոխքաղաքապետի, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի,Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի դեսպանների կամ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենի և ՄԱԶԾ hայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի ողջույնի խոսքով:

Ցուցահանդես
Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել ՀԱՀ-ի գլխավոր մասնաշենքի Աղբաբյան սրահում, և հանրության համար բաց եղել ս.թ. ապրիլի 9-30-ը: Այն շեշտադրել է հյուսիսային հինգ երկրների (Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա և Իսլանդիա) և Հյուսիսային խորհրդի կայուն քաղաքաշինության լավագույն փորձը: Ցուցահանդեսը ներառել է կանաչ քաղաքաշինական պլանավորում, ճանապարհային անվտանգություն («Vision zero»), ածխածնի «ոտնահետքի» կրճատում, կանաչ շարժունակություն (ներառյալ այլընտրանքային տրանսպորտ), օդի որակի մշտադիտարկում, թափոնների կառավարումն ու վերամշակում, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությունը:

Աշխատաժողով և ցուցահանդես

Երևանում Շվեդիայի դեսպանության Շվեդական Ինստիտուտ