Հայաստանում անցումային աղբավայրերի ուղեցույց
Ծրագրի տևողությունը
Ապրիլ, 2020 – Հունվար, 2021
Ծրագրի նկարագրություն
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը` ՀՀ կառավարության հետ համատեղ, մեկնարկել է «Հայաստանում անցումային աղբավայրերի ուղեցույց» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ՀԱՀ-ի «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) կողմից:
Ծրագրի նպատակն էր նպաստել հետևյալ գործընթացներին՝
– շահագործվող աղբավայրերի կառավարման բարելավում
– նոր վերահսկվող աղբավայրերի համար նվազագույն չափանիշների մշակում, որոնք անհրաժեշտ կլինեն, երբ փակվեն առկա աղբավայրերը
– թափոնների կառավարման մասով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) սահմանված պարտավորությունների կատարում
– նույնականացնել երկրում թափոնների կառավարման կարողությունների բարելավմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների իրագործելիության հետագա ուսումնասիրություններ
– ապահովել համապատասխանություն սույն ծրագրի սահմաններում մշակված ուղեցույցների, թափոնների դասակարգման շրջանակների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից այս ծրագրի շրջանակներից դուրս մշակվելիք թափոնների կառավարման տեղական պլանավորման ուղեցույցների միջև։
Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը նպատակ ունի ԵՄ – Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) շրջանակներում հասնել ԵՄ օրենսդրական համապատասխանեցմանը, որն իր հերթին կնպաստի 2030 օրակարգի շրջանակներում կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) Հայաստանի հանձնառությունների կատարմանը:
Այս հետազոտությունն իրականացվել է Մանուկյան Սիմոն հետազոտությունների հիմնադրամի (MSRF) դրամաշնորհի աջակցությամբ` Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ: Հետազոտության մեջ արտահայտված կարծիքները պատկանում են միայն հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն մյուս կողմերից որեւէ մեկի պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը:
Ներբեռնել Հայաստանում անցումային աղբավայրերի ուղեցույցը
Հարություն Ալպետյան՝ գլխավոր հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ alpetyan[at]aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612 693
- Միջազգային փորձի ուսումնասիրություն (աղբավայրերի կառավարման վերաբերյալ)
- ՀՀ օրենսդրական դաշտի գնահատում (աղբավայրերի կառավարման վերաբերյալ)
- Բազմաշահառու խմբերի ներգրավում
- Հայաստանում անցումային աղբավայրերի ուղեցույցի մշակում։
ՀԱՀ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամ