![Function Area Banner](https://ace.aua.am/files/2022/07/Participatory-Environmental-Governance-min-3.jpg)
Բնապահպանական կառավարում
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը ակտիվորեն խթանում է քաղաքացիների և շահագրգիռ կողմերի մասնակցությունը բնապահպանական կառավարմանը` որպես բնապահպանական քաղաքականության արդյունքների բարձրացման, ավելի ներգրավված քաղաքացի ունենալու և որոշումների օրինականությունը բարձրացնելու միջոց:
Հաճախ գոյություն ունեցող ենթակառուցվածքների կամ այլ նախագծերի նոր նախաձեռնությունը կամ գործարկումը շահավետ է ազգային, տարածաշրջանային կամ համաշխարհային մասշտաբով: Այնուամենայնիվ, տեղական համայնքները կարող են բացասական ազդեցություն ունենալ՝ կապված ընդարձակ հողատարածքների և/կամ ջրի օգտագործման պահանջների և այլնի հետ:
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը նպատակ ունի իր բազմաթիվ ծրագրերում ներառել մասնակցային և համագործակցային բնապահպանական կառավարման մոտեցումներ և մեթոդներ՝ նպատակ ունենալով հասկանալ, թե ինչպես են տարբեր շահագրգիռ կողմերը, ինչպիսիք են արդյունաբերության ոլորտը, խորհրդատուները, պետական մարմինները և տեղական համայնքների ներկայացուցիչները, ընկալում նոր կամ գոյություն ունեցող նախաձեռնությունների պլանավորումն ու իրականացումը և դրանց ընկալումների տարբերությունը:
Ավելին, Կենտրոնն առաջարկում է մոտեցումներ, որոնք նպաստում են որոշումների կայացման որակի բարձրացմանը՝ որոշում կայացնողներին տրամադրելով տեղական պայմանների վերաբերյալ լրացուցիչ, եզակի տեղեկատվություն՝ այդպիսով օգնելով համատեղ մշակել կայուն լուծումներ և լուծել անվստահության խնդիրները:
Ongoing
Completed
![](https://people.aua.am/wp-content/blogs.dir/121/files/2018/11/768x768-Staff-Photos-3.png)
Ալեն Ամիրխանյան
Position 1![](https://people.aua.am/wp-content/blogs.dir/121/files/2018/12/21.png)
Սիրանուշ Հարությունյան
Position 3![](https://people.aua.am/wp-content/blogs.dir/121/files/2018/12/AGH.png)
Աղավնի Հարությունյան
Position 4![](https://people.aua.am/wp-content/blogs.dir/121/files/2019/10/gohar-shahinyan.jpg)
Գոհար Շահինյան
Position 7